ԱՐԱՄԱԶԴ․ ՍՔԵՅԼ (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման)

Ծրագրի տևողություն․ 2025–2027 Իրականացման վայրը․ Գեղարքունիք, Լոռի, Շիրակ մարզեր, Հայաստանի Հանրապետություն Շահառուների թիվը․ ՔՀԿ-ներ, ՏԻՄ, փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ-ներ) Նպատակը․ Խթանել սոցիալական տնտեսությունը որպես համապարփակ սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքահեն լուծումների առանցքային շարժիչ ուժ Հայաստանի գյուղական տարածքներում։   Նկարագրություն․ ԱՐԱՄԱԶԴ․ՍՔԵՅԼ ծրագիրը ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) զարգացման ռազմավարական և ինստիտուցիոնալ նոր փուլ Հայաստանում: Հիմնվելով նախկին նախաձեռնությունների փորձի վրա՝ ծրագիրն ուղղված է սոցիալական տնտեսության արդյունավետ էկոհամակարգի ձևավորմանը՝ խթանելով կառավարության, քաղաքացիական հասարակության և համայնքների միջև սերտ համագործակցությունը։ Ծրագիրն ուղղված է ազգային քաղաքականության մշակման,

Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2025-շարունակական Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր Շահառուների թիվը՝ 150 երեխա Թիրախ խումբ՝ 6-ից16 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով   Ծրագրի խնդիրներ՝ Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում  

«Աջակցություն և հզորացում Վարդենիս համայնքի տեղահանված ընտանիքներին և երեխաներին»

Ծրագրի տևողությունը: 2024թ. հոկտեմբեր – 2025թ. փետրվար Շահառուների թիվը: 150 ընտանիք / մոտ 600 անձ Վայրը: Վարդենիս խոշորացված համայնք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան   Նպատակը Բարելավել տեղահանված ընտանիքների և երեխաների կյանքի որակը՝ տրամադրելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ և հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց կայունությանը և ինտեգրմանը։ Նկարագրությունը Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Վարդենիս համայնքի 150 տեղահանված ընտանիքներին։ Տրամադրվելու են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ։ Միաժամանակ կիրականացվեն երեխաների համար հոգեսոցիալական աջակցության ծրագրեր սահմանամերձ համայնքներում։ Տեղահանված անձանց իրավական խնդիրները լուծելու նպատակով կտրամադրվի նաև իրավաբանական խորհրդատվություն։  

Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ

Ծրագրի տեւողություն` 01.02.2023-31.01.2026 Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝  նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։ Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։ Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ,

CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։ Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026   Ծրագրի խնդիրներն են՝ Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով: Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով: