21Nov
Մաս առաջին. Բողոքների վարման քաղաքականությունը
Ներածություն
Հայկական Կարիտասի՝ որպես Կաթողիկէ Եկեղեցու առանցքային կազմակերպության, տեսլականը, առաքելությունը և արժեքներն արտահայտում են մեր համոզմունքն ու հանձնառությունը՝ ունենալու մի աշխարհ, որտեղ յուրաքանյուր անհատի իրավունքներն ու արժանապատվությունը հարգված են: Համոզվելու համար, որ Հայկական Կարիտասն ամբողջովին հաշվետու է իր աշխատանքի հետ առնչվող բոլոր մարդկանցառջև, Հայկական Կարիտասի աշխատակազմը հետևում է Միջագային Կարիտասի Էթիկայի կանոններին և Վարվեցողության կանոններին: Մենք վստահեցնում ենք, որ այն մարդիկ, ում մենք ծառայում ենք և ուղեկցում ենք՝ համայնքները, գործընկերները, կամավորականները և կազմակերպության անձնակազմը, ունեն հնարավորություն արտահայտվելու ցանկացած նկատելի թերությունների, մտահոգությունների և սխալ վարմունքի մասին՝ համապատասխան,