Արագ արձագանքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին

Ծրագրի տեւողությունը 01.12.2023-30.06.2024 Շահառուների թիվը  1432 Վայրը Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, Արագածոտն, Կոտայք   Նպատակը վաուչերների տրամադրում  ընտանիքի առաջնային  կարիքները բավարարելու համար և սոցիալ-հոգեբանական աջակցություն տեղահանվածների և տեղացի բնակչության միջև ինտեգրացիոն կապը խթանելու համար: Նկարագրությունը Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվում են 80000ական դրամ արժողությամբ նվեր-քարտեր/վաուչերներ գնումներ կատարելու համար: Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տրամադրվում է նաև անհատական և խմբային հոգեբանական աջակցություն և տեղացի բնակչության հետ համատեղ անցկացվում են սոցիալ հոգեբանական միջոցառումներ:

Միգրանտների աջակցություն և խորհրդատվություն

Միգրանտների աջակցություն և խորհրդատվություն Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի  միջև սերտ համագործակցության միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում Ծրագրի շրջանակներում գործում է անվճար և շուրջօրյա հեռախոսահամար, որով կարող եք զանգահարել և ստանալ Ռուսաստանում միգրացիոն հարցերին առնչվող իրավաբանական խորհրդատվություն:  Զանգեր կարող եք կատարել նաև WhatsApp և Viber հեռախոսային հավելվածների միջոցով: +79268347602 Ծրագրի տևողություն: 01.09.2018 –  31.08.2019թթ Շահառուների քանակ:  2018 թ.-ին, 769 դասընթաց անցած աշակերտներ և համայնքային բնակիչներ, 356 խորհրդատվություն և ուղղորդում ստացած (պոտենցիալ) միգրանտներ,

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ)

Ծրագրի տեւողությունը՝ 36 ամիս, հուլիս 2018 – հունիս 2019 Շահառուների թիվը՝ 22.000 սիրիահայ փախստական և տեղացիներ Վայրը՝ Երևան Նախապատմությունը Ընդհանուր նպատակը Նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը` ուղղված Հայաստանում սիրիահայերի համար արժանապատիվ կյանքի ապահովմանը` լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով: Խնդիրը Բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալ-տնտեսական դիմակայունությունը և հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Միջանկյալ արդյունքներն ու հիմնական գործողությունները Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում սիրիահայ և տեղացի առավել խոցելի բնակչության համար` ներառյալ համակողմանի տեղեկատվության,

Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել

Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել Աջակցություն Լիբանանում եւ Հայաստանում միգրանտների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ սիրիահայ փախստականների Լիբանանից Հայաստան անվտանգ միգրացիային Ծրագրի տեւողությունը` 01.01.2017-31.12.2019թթ. Շահառուների թիվը` 600 խոցելի փախստական ​​ընտանիք՝ բաղկացած միջինը 5 անձից (իրազեկման բարձրացման, իրավաբանական խորհրդատվության, լեզվի դասընթացներ, մասնագիտական ​​եւ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցությաւն միջոցով) Վայրը` ՀՀ ողջ տարածք, Լիբանան Ընդհանուր նպատակը՝ Նպաստել Լիբանանի ​​եւ Հայաստանի ապաստան հայցողների, փախստականների ​​եւ միգրանտների իրավունքների պաշտպանությանը: Թիրախ խումբը՝ խոցելի փախստական ​​ընտանիքներ միգրանտների ​​եւ փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 2 սկսնակ կազմակերպություններ (դրամաշնորհների ​​եւ կարողությունների զարգացման միջոցով),