Բազմակի աջակցություն ԼՂ պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը

Ծրագրի տևողությունը `4 ամիս, 20 դեկտեմբերի 2020 թ․- 20 ապրիլի 2021 թ․ Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզեր  Շահառուներ -Արցախից տեղահանված բնակչություն՝ ժամանակավորապես կամ հիմնական բնակության նպատակով տեղակայված ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, -հիմնական կերակրողին կորցրած ընտանիքներ՝ տեղահանված նաև տեղացի ընտանիքներ, -ծանր վիրավորում ստացած զինվորների ընտանիքներ: Ծրագրի նպատակը`Պատերազմի արդյունքում տուժած բնակչությունը հնարավորություն ունի ապրելու արժանապատիվ կերպով։ Ծրագրի նկարագրություն` Խնդիր 1 Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչության հիմնական կարիքները բավարարված են։ Խնդիր 2 Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը տրամադրվել է առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքներին/ շահառուներին տրամադրվելու է հետևյալ աջակցությունը՝ 220 ընտանիքի սննդային փաթեթներ,

Արտակարգ օգնություն համավարակից տուժածներին

Ծրագրի տևողությունը՝ Հոկտեմբերի 1-2020- դեկտեմբեր 31-2020 Շահառուների թիվը՝ խոցելի 250 ընտանիք Տարածք՝ Հայաստանի 4 մարզեր/կաթոլիկ 14 գյուղական համայնքեր Ծրագրի նկարագրություն՝ Հայաստանում COVID-19- ի առաջին հաստատված դեպքերը հայտարարվեցին 2020 թ. մարտի սկզբին: 2020 թ. մարտի 16-ին Հայաստանը հայտարարեց արտակարգ դրություն՝ միջոցներ ձեռնարկելով COVID-19 բռնկման ժամանակ վարակի ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Գործողությունները ներառում էին դպրոցների և համալսարանների փակումը, արգելում՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, առևտուրը, հանրային միջոցառումները, որոնց ավելի քան 20 մարդ էր մասնակցում, երկրում տեղաշարժի սահմանափակումները, զննում և կարանտինային միջոցառումները և Հայաստան մուտքի սահմանափակում: 2020 թ.

Աջակցություն խոցելի ընտանիքներին՝ Հայաստանում Covid-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով

Ծրագրի տևողությունը 01.08.2020-01.11.2020 Ծրագրի իրականացման վայրը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզեր Շահառուներ 210 անապահով ընտանիքներ Ծրագրի նպատակը Մեղմացնել Հայաստանում Covid-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները առավել խոցելի ընտանիքների համար։ Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի նպատակները՝ • Հայաստանի 4 մարզերում բնակվող 210 առավել անապահով ընտանիքներին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրում ՝ COVID-19 համավարակի տնտեսակական հետևանքները հաղթահարելու նպատակով։ Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝ • Տվյալների փոխանակում շահագրգիռ կողմերի հետ (պետական կառույցներ, տեղական հասարակական կազմակերպություններ և այլն) պոտենցիալ շահառուներ գտնելու նպատակով • Շահառուների ընտրության չափորոշիչների մշակում և ստուգում,