Գույքի ձեռք բերում Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների համար

Ծրագրի տևողությունը: 5 ամիս Ծրագրի իրականացման վայրը: Գյումրի, Շիրակի մարզ և Տաշիր, Լոռու մարզ Շահառուներ: Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառուներ Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է փոխարինել երկու Ցերեկային խնամքի կենտրոնների հին գույքը նորով, որը կբարձրացնի կենտրոնների հարմարավետությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը: Ծրագրի նկարագրություն: Գյումրիի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնը գործում է 2006 թվականից, իսկ Տաշիրինը՝ 2007 թվականից, և երկուսը միասին սպասարկում են 110 շահառուների: Գույքը ձեռք էր բերվել Կենտրոնների հիմնադրման ժամանակ և տարիների ընթացքում դրանց մի մասը դարձել էին հնամաշ և օգտագործման համար ոչ պիտանի:

«Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում վերանորոգման աշխատանքներ»

Ծրագրի տևողությունը: 01 մարտ, 2019 – 01 մարտ, 2020 (12 ամիս) Ծրագրի իրականացման վայրը:  Գյումրի, Շիրակի մարզ և Տաշիր, Լոռու մարզ Շահառուներ:  Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառուներ Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների շենքային պայմանները, ինչպես բարձրացնել Կենտրոններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը: Ծրագրի նկարագրություն:   Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները 2006-2007թթ. հիմնադրումից ի վեր գործում են շենքային պայմաններում, որտեղ էական վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել և տարիների ընթացքում շենքային պայմանները մաշվածության են ենթարկվել և խիստ կարիք ունեին վերանորոգաման: