«Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական եւ համապատսխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում փետրվարի 21-23-ը Էջմիածնի «Մաչանենց տուն» հյուրատան մշակութային մթնոլորտում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց այն աշակերտների համար, ովքեր դառնալով պատանի դասընթացավարներ` տարածելու են ներառական կրթության արժեքները իրենց դպրոցների հասակակիցների շրջանում, որպեսզի միասին կառուցեն ավելի ներառական դպրոցներ եւ դառնան իրենց դպորցներում փոփոխություններ նախաձեռնող ուժը:
Դասընթացավար Արտաշես Տոռոզյանի օգնությամբ մասնակիցները ծանոթացան ներառական կրթության սկզբունքներին, իրենց իրավունքներին ու պարտականություններին, ներառական դպրոցի լավագույն օրինակներից մեկին՝ Ֆիննական դպրոցին, ձեռք բերեցին դասընթաց վարելու հմտություններ, ինչպես նաեւ աշխատեցին խմբերով եւ ներկայացրեցին իրենց առաջարկությունները: Պատանի գաղափարակիրների այս թիմը շարունակելու է հանդիպումները՝ իրենց փորձն ու հաջողությունները միմյանց հետ կիսելու եւ նոր գաղափարներ քննարկելու համար:
Ծրագիրն իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից, ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման Դաշնային Նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով: