Արսեն Ղազարյան

«Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում» ծրագրի շահառու Ա.-ն 6 տարեկան է, ով ունի մտավոր զարգացման հապաղում: Երեխայի զարգացումը Ամասիա համայնքում առավել արդյունավետ կազմակերպելու համար ծրագրի բազմամասնագիտական թիմը հնարավորություն է տվել նրա ընտանիքին զարգացման հապաղում ունեցող երեխաների առողջական խնամքի տրամադրումը հասանելի դարձնել համայնքային մակարդակում և ապահովել նրա սոցիալական ներառումը:   Ա.-ի ծնողները ևս ունեն մտավոր զարգացման խնդիրներ և ընտանիքին մշտապես աջակցում են մոտ հարազատները: Ա.-ն և նրա խնամողները՝ մայրը և մոտ հարազատը, Ամասիա համայնքի նախակրթարանի վերականգնողական սենյակի առաջարկած մասնագիտական ծառայություններից սկսեցին օգտվել փետրվար ամսից: Թեև առաջին այցելությունների ընթացքում երեխայի, նրա մոր ու ուղեկցող հարազատի մոտ նկատելի էին վախ ու անհանգստություն,

Մեր երեխաները օգնում են, որ մարդկանց հոգիները բժշկվեն․ Մերի Մարտիրոսյանի ճանապարհը

Սա տաղանդավոր մի ընտանիքի պատմություն է, որի կենտրոնում Մերի Մարտիրոսյանն է՝ անասելի ուժեղ կամքով ու պայծառ լավատեսությամբ։ Ընտանիքում երեքն են՝ ապագա մագիստրոս, սոպրանո, 25-ամյա դուստրը՝ գեղեցկուհի Սիրանուշը, և 23-ամյա որդին՝ ապագա ծրագրավորող, կոմիքսների գրքի հեղինակ ու օտարալեզու գրքերի սիրահար Սամվելը, ով նույնիսկ հունարենից ու եբրայերենից է գլուխ հանում։ Երեքով շուրջ տասնյակից ավելի դիպլոմներ ունեն, մեծ մասը՝ կարմիր։ Սակայն այս հաջողակ ընտանիքի պատմությունը դժվարությամբ է գրվել։ Մերիի ավագ դուստրը՝ Սիրանուշը, կանխածին էր։ «Սկզբում ասացին՝ մահացած պտուղ է, հետո՝ կմահանա, հույս չկա։ Բայց ես հասկացա՝ կյանքի նշույլ կա ու կառչեցի հենց այդ նշույլից։ Դուրս գրեցին՝ այդպես էլ որևէ ախտորոշում չտալով,

Հրաշք, որ ծնվեց ցավից ու պայքարից․ Դավիթի պատմությունը

Կյանքի ամենամեծ հրաշքը հաճախ ծնվում է ցավի ու պայքարի միջից։ Ճիշտ այդպիսին է Կարինեի ու նրա որդու՝ Դավիթի պատմությունը, որը մայր ու որդի հյուսել են համատեղ՝ ցավով և միևնույն ժամանակ հպարտությամբ։ Կարինեն սկսում է ծննդատնից. «Դավիթը լույս աշխարհ եկավ կեսարյան հատումով՝ առողջ, աշխույժ, նորմալ քաշով ու հասակով»։ Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով, մինչև չորս ամսականում Դավիթի բարձր ջերմությունը։ «Երեք-չորս օր՝ 40 աստիճան էր։ Ձեռքերիս մեջ տարա հիվանդանոց, ասացին՝ շատ վատ է։ Հասկացրին, որ գրեթե անհույս է»։ Բայց հույս կար։ Եվ այդ օրվանից Կարինեն հավատում է, որ հույս միշտ կա,