17Nov
Յուրաքանչյուր մարդ իր ներսում մի ամբողջ պատմություն է կրում։ Ոմանց պատմությունները լի են լուսավոր հիշողություններով, մյուսներինը՝ փորձություններով, կորստի ցավով ու չիրականացած երազանքներով։ Բայց կան մարդիկ, որոնց կյանքի ամենադժվար էջերն անգամ չեն կարողացել խլել սիրելու, հոգ տանելու և բարություն փոխանցելու կարողությունը։ Նրանցից մեկն է Նվարդ Սմբատի Մամփրեյանը։ Նվարդը ծնվել է 1943 թվականի հուլիսի 1-ին՝ Թեհրանում, բարեկեցիկ ու հարգված ընտանիքում։ Սակայն հայրենադարձությունից հետո նրա ընտանիքի կյանքը կտրուկ փոխվել է։ Հայաստանում հաստատվելուց հետո Նվարդի հորը սպանել են՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Կորստի ծանր վշտին չդիմանալով՝ 40 օր անց մահացել է նաև մայրը։ Այդպես Նվարդն ու իր երկու եղբայրներն ու քույրը հայտնվել են մանկատանը՝ վաղ տարիքից առերեսվելով կյանքի դաժան իրականությանը։ Տարիներն անցել են։ Երեխաները մեծացել են,












