22Nov
Սահակյան եղբայրները հայտնվեցին մանկատանը, երբ 4 եղբայրներից ավագը տասը տարեկան էր, իսկ կրտսերը՝ ընդամենը մեկ։ Ընտանիքի սոցիալական ծանր վիճակը և ծնողների բարդ փոխհարաբերությունները երեխաներին «նվիրեցին» մանկատներում մեծացող երեխաներին հատուկ տխուր մանկություն, որտեղ երազանքներ ու նպատակներ գրեթե չկային։ Փոխարենը չորս եղբայրներով դարձան ամուր բռունցք՝ վտանգների հանդեպ զգոն, դժվարությունների ժամանակ ուժեղ ու միասնական։
Մանկատանը եղած ժամանակ մայրը երբեմն այցելում էր երեխաներին, սակայն աշխատանքի պատրվակով այլ երկիր տեղափոխվելուց հետո կապը գրեթե ընդհատվեց։
2020 թ-ի նախօրեին երեխաները մանկատնից տեղափոխվեցին «Կարիտաս» ԲՀԿ-ի «Սաբինե» փոքր խմբով տուն։ Նոր միջավայրը երեխաներին նոր հմտություններ և նոր հեռանկարների հնարավորություններ տվեց։ Արդյունքում ավագ երկու եղբայրներն ինքնուրույն կյանք ոտք դրեցին ինքնավստահ,








