22Nov
Մայրը մահացել էր կրտսեր քրոջը լույս աշխարհ բերելուց օրեր անց, երբ ինքը հինգ տարեկան էր։ Աղջիկը նրան չէր հիշում։ Մորից իբրև հիշատակ մնացել էր միայն մի փոքրիկ լուսանկար՝ սիրված գրքի էջերում, և նրա զույգ ականջօղերից մեկը, որ խնամքով կրում էր վզնոցից կախ՝ սրտին մոտիկ։ Աղոտ հիշում էր տատիկի դեմքը, ով մոր մահից հետո զբաղվում էր իր, երկու կրտսեր քույրերի և եղբոր խնամքով։ Հետո, տխուր մի օր հեռացավ նաև տատիկը։ Նրա մահից ամիսներ անց, հրաժեշտ տվեց նաև հորն ու եղբոր ձեռքը բռնած մտավ անծանոթ մի շենք, ուր իր նման բազմաթիվ երեխաներ կային։ Հետո երազանքով պիտի հիշեր նաև այդ օրը, որովհետև ամիսներ անց ծանր հիվանդությունից մահացավ նաև հայրը։ Հարվածները հաջորդում էին մեկը մյուսին․ երկու կրտսեր քույրերը որդեգրվեցին և տեղափոխվեցին ուրիշ երկիր,








