Տիկ. Ռոզա Մարգարյան՝ անկողնուն գամված մի խիզախ տիկին

Կոկիկ ու լուսավոր տունը թվում է մի վայր, որտեղ դեռ եռանդուն եւ երիտասարդ զույգն ապրում է երջանիկ իր չափահաս երեխաների հետ։ Բայց, ցավոք, դա պատրանք է, որն անմիջապես հօդս է ցնդում, երբ մեկը մտնում է հեռավոր սենյակ, որտեղ 69-ամյա կինն այտուցված որովայնով եւ հիպերտոնիայով, գամված է անկողնուն ավելի քան 6 տարի, միայնակ, իր հին գրքերի եւ հարսի հնացած կահույքի կտորների ընկերակցությամբ: Տիկին Ռոզան՝ նախկինում երջանիկ մի կին, 5 երեխաների մայր, ուժեղ, գրեթե 30-ամյա աշխատանքային փորձով նախկին Խորհրդային Գյումրու կիսագուլպայի գործարանում, դարձել է զառամյալ եւ լքված թույլ մի կին, ով ոչ ոք չունի, որ հոգ տանի իր մասին:

Գաղթի և կյանքի հատվող ճանապարհին

Դա մի սովորական աղքատիկ բնակարան էր… որտեղ շուրջ 26 տարի ապրում են ծեր ամուսինները: Մենք այցելեցինք նրանց պատահական ձմեռային մի օր: Ամասիայի դաշտերը ամբողջովին սպիտակ էին, այնքան անաղարտ, այնքան մաքուր էր ամեն ինչ: Երկինքը նույնպես սպիտակ էր, կամ էլ, գուցե, հենց երկրի ճերմակությունն էր նրան այդպիսին դարձրել: Գյուղում օդը թեթև ու եթերային էր, զարմանալի հանգստություն կար այդ խաղաղ ու սառը օդում: Արեստ պապն ու նրա փոքրամարմին կինը սպասում էին մեզ և ողջունեցին ինչպես իրենց հարազատներին կողջունեին: Նրանց աչքերում կարոտ կար, որը, մի պահ, չկարողացա ինձ վերագրել, քանի որ առաջին անգամ էի նրանց հանդիպում: Արեստ պապը ծնվել է Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում՝ 1933 թվականին: