13Nov
Ծրագիր՝ Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին
Տևողությունը` Դեկտեմբեր 2020 – ապրիլ 2021 (երկարացման հնարավորությամբ)
Վայրը` Գյումրի, ՀՀ
Աշխատանքի նկարագիրը՝
Ընդհանուր նպատակը` Սոցիալ-հոգեբանական հարցումների իրականացում, սոցիալական աջակցության տրամադրում կամ ուղղորդում, ընտանիքի դեպքի վարում:
Պարտականությունները՝
Աջակցել ծրագրերի իրականացմանը՝ ըստ ծրագրերի նպատակների ու խնդիրների
Կազմել ծրագրին և թիրախ խմբին համապատասխան սոցիալական հարցման ձև
Իրականացնել սոցիալ-հոգեբանական հարցումներ
Վարել ընտանիքների դեպքերը
Տեղյակ լինել ոլորտային և օրենսդրական փոփոխություններին
Պահանջվող որակավորումները՝
Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
Գերազանց միջանձնային հաղորդակցության հմտություններ,