Աշխատանքի հնարավորություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Արտաշատ քաղաքի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի: Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատանք շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ օգտագործելով կազմակերպության, համայնքների և գործընկերների ռեսուրսները։ Վայրը՝ ք. Արտաշատ «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոն Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 23, 2020թ․ Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրում սոցիալական աշխատողին ժամանակավոր փոխարինելու համար ծառայության պայմանագրով: Վայրը՝ ք. Գյումրի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոն Տևողությունը՝ 6 ամիս, Աշատանքային ժամերը՝ 09։30-17։30 Աշխատանքի սկիզբը՝ 20.07.2020 Դիմելու վերջնաժամկետ՝ 12.07.2020 Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ «Արեգակ» փուռ-սրճարանում բարմեն-մատուցողի համար

Ամսաթիվ՝ 06.03.2020 1. Ներածություն «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը հիմնել է Գյումրիում, որը գործում է որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռ-սրճարանը հանդիսանում է կարևոր գործոն  Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկն է Գյումրիում փուռ- սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց: 2.Ծրագրի նպատակն է՝ 2.1.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ /ՄԻԱՎՈՐՎԱԾ/ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրի շրջանակներում հայտարարվում է միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլը, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները: Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը. Նպաստել գյուղական միավորված, այդ թվում սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով: Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի արդյունքները. Համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն հետևյալ արդյունքների հասանելիությանը. Միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում` եկամտաբեր գործունեության խթանման միջոցով.

Երկամյա հաշվետվության համար տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր 2018-2019 թվականի տարեկան հաշվետվության տպագրության համար հայտարարում է տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ: Կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են գրքի չափը՝ 24*22սմ դիզայն, մակետավորում կազմի թուղթը՝ 300 գր. կավճապատ միջուկի թուղթը՝ 170գր. կավճապատ տպագրությունը օֆսեթ, կազմը 4+0, լոգոն կոնգրեւ, լամինապատ միջուկը 4+4, լաքապատ 50 – 60 Էջ  Ժամանակացույց -աշխատանքի կատարման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը Քանակ՝ 500 օրինակ /հայերն-անգլերեն/ Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը Գնային առաջարկ Նախկինում արված աշխատանքների պորտֆոլիո Ծախսեր և ֆինանսավորում Պայմանագիրը կկնքվի ֆիքսված գնի հիման վրա: