10Jan
1. Ներածություն
«Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասը իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10 – 18 տարեկան երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ,