«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ՝ 2 տարածքներում, Ամասիա (Ամասիայի մանկապարտեզի շենքի 1 սենյակ), Գտաշեն (Գտաշենի դպրոցի շենքի 1 սենյակ): Փաթեթները կարող եք ձեռք բերել գրասենյակից/ Հ.Սարգսյան փ., նրբ.3,տ.8 ,հեռ. 0312-5-72-01 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ   «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» ՓԽՏ ծրագրում խնամող-դաստիարակի թափուր տեղի համար: Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 1 տարի, հետագայում երկարաձգման հնարավորությամբ Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված աշխատանքներ, մասնավորապես՝ կրթադաստիարակչական, երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի, գիշերային քնի կազմակերպում, տնայցեր, երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,

«Արեգակ» փուռ և սրճարանում բարմեն-մատուցող

Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից: Ամսաթիվ՝ 09.07.2019 1. Ներածություն Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

ՀՀ ԱՍՀՆ կողմից տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների նվազագույն որակի չափորոշիչների մշակման փորձագիտական աջակցություն

1. Նախաբան 2017թ. մայիսի 18-ին ՀՀ կառավարության հաստատած Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարական ծրագրի 2017-2021թթ. իրականացման միջոցառումներով նախատեսված է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրող ՀԿ-ների խնամքի ծառայությունների պատվիրակում՝ մրցակցային սկզբունքով: 2015թ. սեպտեմբերի 10-ին, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատեց սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը, որով սահմանվեց հավաստագրման գործընթացը և հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության տեսակները, ինչպես նաև ամրագրվեց, որ պետական աջակցություն ստանալու համար կազմակերպությունները պարտավոր են հավաստագրվել։ Ներկայումս շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՍՀՆ) կողմից ստանում են պետական սուբսիդիա և պետական աջակցությամբ տրամադրում են սոցիալական ծառայություններ երեխաներին,

Հայկակական Կարիտասի Արտաշատի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնը հրավիրում է մասնագետներ երեխաների հետ համակարգչային և անգլերեն լեզու ուսուցում անցկացնելու համար:

Հայկակական Կարիտասի Արտաշատի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնը հրավիրում է մասնագետներ երեխաների հետ համակարգչային և անգլերեն լեզու ուսուցում անցկացնելու համար: Աշխատանքի համար կարող են դիմել համապատասխան կրթությամբ մասնագետներ CV ուղարկելով a.tumasyan@caritas.am info@caritas.am էլ. հասցեին: Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 28-ն է: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: