Երկամյա հաշվետվության համար տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր 2018-2019 թվականի տարեկան հաշվետվության տպագրության համար հայտարարում է տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ: Կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են գրքի չափը՝ 24*22սմ դիզայն, մակետավորում կազմի թուղթը՝ 300 գր. կավճապատ միջուկի թուղթը՝ 170գր. կավճապատ տպագրությունը օֆսեթ, կազմը 4+0, լոգոն կոնգրեւ, լամինապատ միջուկը 4+4, լաքապատ 50 – 60 Էջ  Ժամանակացույց -աշխատանքի կատարման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը Քանակ՝ 500 օրինակ /հայերն-անգլերեն/ Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը Գնային առաջարկ Նախկինում արված աշխատանքների պորտֆոլիո Ծախսեր և ֆինանսավորում Պայմանագիրը կկնքվի ֆիքսված գնի հիման վրա:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն` Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը` ներառյալ առանձին ծրագրերի և ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման և զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության: Հիմնական պարտականությունները. Ղեկավարել/համակարգել նշված ծրագրերի ամենօրյա աշխատանքների կատարումը` երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը և Հայկական Կարիտասի ռազմավարությանը: Մշակել դրամաշնորհային ծրագրեր և/կամ աջակցել մշակման գործընթացներին: Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումներ, ներկայացնել բոլոր հաշիվների ընթացիկ իրավիճակի մասին հաշվետվություններ, առաջարկել լրացուցիչ ֆոնդահայթայթման գործընթացներ։ Մշակել տարեկան գործողությունների պլան և հետևել դրա իրականացմանը;

«Արեգակ» փուռ-սրճարանում բարմեն-մատուցողի համար

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից: Ամսաթիվ՝ 10.12.2019 1. Ներածություն Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Արտաշատ քաղաքի  «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում  աշխատանքի է հրավիրվում հոգեբան:  Աշխատանքային պարտականություններն են․ Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցութուն շահառուներին: Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել, հետևել շահառուների անահատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր սոցիալական աշխատողի հետ համատեղ: Անցկացնել զրույցներ շահառուների հետ՝ պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել կենտրոնի սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար: Անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ շահառուների հետ: Համագործակցել խմբակների ղեկավարների և սոցիալական աշխատողի հետ՝ շահառուներին ընդհանուր զարգացման և մասնագիտական խմբակներում ընդգրկելու գործում:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումներ

Ընդհանուր տեղեկատվություն ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը hայկական նորաստեղծ կազմակերպություն է, որը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու նպատակով: