Միջազգային ուսումնական այց

2024 թվականի մայիսի 6-ից 12-ը Հունաստանում տեղի է ունենալու «Սոցիալական տնտեսության հաջողված փորձի ուսումնասիրություն» խորագրով միջազգային ուսումնական այց, որին հրավիրում ենք մասնակցելու Ճամաբարակ համայնքի տեղական դերակատարներին։ Միջազգային ուսումնական այցը կազմակերպվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ համայնքում» EcoSE ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այցի նպատակը Միջազգային այցի նպատակն է ուսումնասիրել Սոցիալական տնտեսության եվրոպական փորձը և տեղայնացնել ձեռքբերված փորձը Ճամբարակ համայնքում՝ գործուն մեխանիզմների կիրառման միջոցով։   Մասնակիցները Ճամբարակ համայնքի ՏԻՄ,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  իրավաբան-խորհրդատուի։

Վայրը՝ ք. Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) Տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգման հնարավորությամբ) Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 13, 2024 թ․ Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ Ծրագրի անվանումը՝  «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում»   Իրավաբան-խորհրդատուի պարտականություններ․ Խորհրդատվություն տրամադրել ՀՀ աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին; Մասնակցել ծրագրով նախատեսված հանդիպումներին, դասընթացներին; Հաշվետվություն տրամադրել ծրագրով նախատեսված խորհրդատվությունների վերաբերյալ;

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ինժեների։ 

Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով) Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում» Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 10, 2024թ․   Աշխատանքային պարտականություններ․ Իրականացնել տնայցեր ծրագրի թիրախ համայնքներում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների գնահատման նպատակով, շահառուների հետ փոքր վերանորոգման պլանների, համապատասխան շինանյութի ցանկերի կազմում, աշխատուժի գնահատում, համապատասխան նախահաշիվների/հաշվարկների իրականացում; Աջակցության տրամադրում շահառու ընտանիքներին՝ վերանորոգման գործողությունների իրականացման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման գործընթացում;

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Ծրագրի օգնական/ֆոնդհայթայթման պատասխանատուի «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրի համար։

Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է) Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան) Զբաղվածությունը՝ 4 ժամ   Աշխատանքային պարտականություններն են՝ Ծրագրի ղեկավարի և աշխատակազմի հետ սերտ համագործակցությամբ առաջնորդել և իրականացնել ծրագրի ֆոնդահայթայթման բաղադրիչը; Առաջնորդել ծրագրի ֆոնդահայթայթման պլանի մշակման գործընթացը; Իրականացնել հավանական գործընկերների և դոնորների բացահայտում և ներգրավում՝ ներառյալ գործընկերների և դոնորների տվյալների բազաների կազմում, առկա դրամաշնորհների, քրաուդֆանդինգի հարթակների և սփյուռքի նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և պահպանում։ Հանդիպումների,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  բուժքրոջ

Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 2 ամիս որպես փոխարինող (երկարաձգման հնարավորությամբ) Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 25, 2024 թ․ Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ Ծրագրի անվանումը՝  «Տնային խնամք միայնակ տարեցներին» Բուժքրոջ պարտականություններ․ Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ Ծերերի համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիրի ստեղծում և իրականացում Ծերերի առողջության պարբերական մշտադիտարկում Սերտ համագործակցություն Առողջության առաջնային պահպանման  տարածքային կենտրոնների, հիվանդանոցների հետ Արագ արձագանք շահառուների մոտ առաջացած առողջապահական խնդիրներին Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում Հոգատար վերաբերմունք շահառուների նկատմամբ Բարեխիղճ և սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրին։