Ծրագրին մասնակցության գրանցում
(վերջնաժամկետ՝ 30.11.2021թ.)
«Տրավմաթերապիա կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում. պատերազմի հետևանքների հետ աշխատող մասնագետների հզորացում՝ փորձի փոխանակման, մեդիացիայի և սուպերվիզիայի միջոցով» ծրագիր
Ուսումնական ծրագրին մասնակցելու համար հրավիրվում են հոգեբաններ, տրավմաթերապևտներ, սոցիալական աշխատողներ և կամավորներ, ովքեր աշխատում են Արցախի ռազմական հակամարտության հետևանքով տուժած բնակչության հետ։
Ծրագիրն ուղղված է մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ մեդիացիայի, ընտանեկան բռնության կանխարգելման, հուզական այրման և կլինիկական սուպերվիզիայի ոլորտում առկա և հեռավար դասընթացների, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով:
Ծրագրի մասին
Արցախում ձգձգվող ռազմական հակամարտությունը լուրջ փորձություն է հայ հասարակության համար: Հայաստանի բնակչության զգալի մասը ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի ռազմական գործողությունների հետ և բախվում է տրավմային, որի արդյունքում խնդիր է առաջանում գտնել ամենաարդյունավետ հոգեթերապևտիկ և հոգեուղղիչ մոտեցումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ վերականգնողական ծրագրերի, և նամանատիպ մոտեցումների միջոցով հնարավոր կլինի տրավմա վերապրած անձանց ցուցաբերել աջակցություն պրակտիկ հոգեբանական օժանդակության միջոցով:
Ռազմական գործողություններին զուգահեռ, զոհվածների և վիրավորների, ռազմագերիների և խոշտանգվածների, փախստականների և տեղահանվածների մասին ստացված տեղեկատվությունը ակնառու է դարձնում պատերազմի երկարաժամկետ հետևանքները, որոնց պետք է դիմագրավի քաղաքացիական հասարակությունը։
Կրթական ծրագիրը իր մեջ ներառում է 6 առցանց դասընթաց՝ 1 կամ 2 օր տեւողությամբ, ինչպես նաև մեկ առկա դասընթաց՝ 7 օր տևողությամբ, որը տեղի է ունենալու Հայաստանում։ Ընտրված մասնակիցները պարտադիր կերպով պետք է մասնակցեն ծրագրի բոլոր առցանց և առկա ձևաչափով գործողություններին:
Ծրագրի դասընթացավարները լինելու են միջազգային մասնագետներ Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից։
Դասընթացին մասնակցելու համար սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3llahrh
Հարցերի դեպքում կարող եք դիմել.
- Դիանա Միրիբյան, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ, d.miribyan@caritas.am
- Եվգենիա Կոզմենկո, Եվրոպեան Վեյս, Գերմանիա, yevgeniya.kozmenko@gmail.com
Ընտրված մասնակիցների համար դասընթացը՝ ներառյալ բոլոր նյութերը, ուղևորությունը, գիշերակացը և սնունդը անվճար են։
Դասընթացների ժամանակացույց
Առցանց ձևաչափով դասընթաց (Zoom հարթակ)
4.12.2021թ. Դասընթաց 1. «Զգացմունքային այրման կանխարգելում/պրոֆիլակտիկա»
5.12.2021թ. Դասընթաց 1. «Սուպերվիզիայի հիմունքները և հիմնական խնդիրները»
11.12.2021թ. Դասընթաց 1. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»
12.12.2021թ. Դասընթաց 2. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»
Առկա ձևաչափով դասընթաց
19.12-26.12.2021թ. (8 օր)
Օր 1՝ Մասնակիցների ժամանում
Օր 2՝ Դասընթաց 2. «Սուպերվիզիայի հիմունքները և հիմնական խնդիրները»
Օր 3՝ Դասընթաց 3. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»
Օր 4՝ Դասընթաց 4. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»
Օր 5՝ Դասընթաց 1. «Զգացմունքային այրման կանխարգելում/ պրոֆիլակտիկա»
Օր 6՝ Դասընթաց 2. «Զգացմունքային այրման կանխարգելում/ պրոֆիլակտիկա»
Օր 7՝ Դասընթաց 3. «Զգացմունքային այրման կանխարգելում/ պրոֆիլակտիկա»
Կլոր սեղան քննարկում Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հյուսիսային Կովկասից հրավիրված փորձագետների հետ «Տրավմաթերապիա կոնֆլիկտային/հետկոնֆլիկտային գոտիներում» թեմայով
Ընդունելություն
Օր 8՝ Մասնակիցների մեկնում
2022թ.-ի գործողություններ
(օրերը կքննարկվեն յուրաքանչյուր մասնակցի հետ)
- 30 անհատական սուպերվիզիա մասնակիցների համար
- Դասընթաց 1. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարություններ՝ որպես պատերազմի հետևանք»
- Դասընթաց 2. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարություններ՝ որպես պատերազմի հետևանք»
Մասնակցության պահանջները.
- Մասնակիցները կարող են լինել Հայաստանից կամ Արցախից,
- ունենան ակտիվ կյանքի դիրքորոշում և ցանկություն օգնելու ռազմական գործողություններից տուժած մարդկանց,
- պարտադիր մասնակցություն բոլոր առցանց դասընթացներին (առնվազն 80%),
- 2021 թ.-ի դեկտեմբերի 19-ից 26-ը առկա դասընթացներին պարտադիր մասնակցություն (սեպի դասընթացի վայրը Երևանից մոտ 1 ժամ ուղևորություն),
- տեղահանվածների հետ աշխատանքային փորձ և կրթություն (ցանկալի է):