Ծրագրի անվանումը․ «Կանանց ռեսուրս կենտրոն Վարդենիսում»
Ներքին ծրագրի կոդը․ WRCV/471
Ծրագրի տևողությունը․ Հունվար 2023-ապրիլ 2025
Ֆինանսավորող գործընկերներ․ Կարիտաս Ավստրիա, Տիրոլ նահանգի կառավարություն
Իրականացնող գործընկեր․ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Վայր․ Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս
Հաշվետվության արժույթը․ ՀՀ դրամ (AMD) և եվրո (EUR)
Այս աուդիտի նպատակն է տրամադրել անկախ գնահատական՝
- Ծրագրի ֆինանսական կառավարման վերաբերյալ՝ ապահովելով դրա համապատասխանությունը դոնորների պահանջներին, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին և ազգային օրենսդրությանը։
- Ծախսերի նպատակահարմարությանն ու ճշգրտությանը՝ ծրագրի բյուջեին և գործողություններին համապատասխանության տեսանկյունից։
- Ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետությանը՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։
- Անհրաժեշտ առաջարկություններ՝ ֆինանսական կառավարման ուժեղացման նպատակով։
Աուդիտը պետք է ներառի ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածը՝ 15.01.2023 – 30.04.2025 թթ.:
Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 21․02․2025թ․m.grigoryan@caritas.am, info@caritas.am, and Elisabeth.Haun@caritas.tirol էլ․ հասցեներով։