Image5aI4mNwZEP«Միգրացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոն» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիրաս» բարեսիրական կազմակերպությունը կազմակերպել էր «Միգրացիա և թրաֆիքինգ` մարդկանց շահագործում» խորագրով մրցույթ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի բոլոր բաժինների ուսանողների համար:

Մրցույթի նպատակն է քանդակի, գեղանկարի և դիզայնի տարատեսակ ստեղծագործությունների միջոցով հանրությանը իրազեկել անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի վտանգների մասին: Մրցույթին մասնակցել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քառասուն տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ` ներկայացնելով մոտ 50 արվեստի աշխատանքներ:

ImagejfcyC09wi5Գնահատող հանձնաժողովը նախագահում էր ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, հանձնաժողովի մյուս անդամներն էին` ԵԱՀԿ գրասենյակից Օվսաննա Բաբայանը, People in need կազմակերպությունից Տաթևիկ Բեժանյանը, ԱՄՆ դեսպանության աշխատակցուհի Մարիցա Հովհաննիսյանը, ՄՄԿ-ից Նունե Ասատրկանը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյանը, Թերլեմեզյանի անվան արվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Առուշանյանը և արվեստաբան Ելենա Մովսեսյանը:

Ժյուրիի անդամները ընտրեցին ցուցահանդեսին ներկայացված վեց լավագույն աշխատանքների հեղինակներին: Երկար քննարկումներից հետո` ցուցահանդես-մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Արման Գրեյանը /գրաֆիկա/, Անդրանիկ Սահակյանը /գեղանկար/, Նարեկ Ալեքյանը /գեղանկար/, Սուրեն Վարդանյանը /գեղանկար/, Եփրեմ Հովհաննիսյանը /քանդակ/ և Անի Ղալթաղյանը /կոլաժ/: Վեց լավագույն աշխատանքներ ներկայացրած մասնակիցներին շնորհվեց 50.000 ական դրամ: Մրցույթի մնացաց բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր մասնակցության համար: