2026 թ. մայիսի 21-ին առցանց տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Համաժողովը: Ժողովի անդամները որպես «Հայկական Կարիտասի» նոր նախագահ ընտրեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանին՝ համաձայն Արևելյան Եկեղեցիների Կանոնագրի և ՀՀ օրենսդրության:
Այս ընտրությամբ Արհ. Տ. Գևորգ Նորատունկյանն օրինավոր կերպով ստանձնեց «Հայկական Կարիտասի» նախագահությունը և այսուհետ ղեկավարելու է բարեսիրական կազմակերպության գործունեությունը իր՝ որպես Հայ Կաթողիկէ Առաջնորդ, պարտականությունների հետ միասին:
Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյան
Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Սեբաստիո Հայոց Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց
Անձնական տվյալներ
- Ծննդյան տվյալներ: Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 16-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
- Ավազանի անուն: Դնկայե Ջորջ Միշելի:
Կրթություն և աստվածաբանական պատրաստություն
- 1984 թ. – 16 տարեկան հասակում մեկնել է Լիբանան՝ շարունակելու բարձրագույն ուսումը Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության «Տիրամոր Վերափոխում» վանքում:
- 1987 թ. – Տեղափոխվել է Հռոմ՝ իմաստասիրության և աստվածաբանության ուսումները շարունակելու նպատակով։
- 1990 թ. – Ավարտել է Դոմինիկյան Հայրերի «Սուրբ Թովմաս Աքվինացի» համալսարանը՝ ստանալով իմաստասիրության բակալավրի աստիճան:
- 1993 թ. – Հռոմի Հիսուսյան Հայրերի «Գրիգորյան» համալսարանից ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան:
- 1995 թ. օգոստոսի 20 – Հալեպում ստացել է քահանայական աստիճան՝ անդամակցելով Զմմառի Պատրիարքական կղերի միաբանությանը։
- 1997 թ. – Հռոմի Սալեզյան Հայրերի համալսարանից ստացել է դաստիարակաբանության (Science de l’éducation) մասնագիտական վկայական:
Եկեղեցական և հովվական ծառայություն
- 1997-1998 թթ. – Սուրբ Միքայել Դպրեվանքի փոխտեսուչ:
- 1998-1999 թթ. – Փոխժողովրդապետ Բուրջ Համուդի Սուրբ Փրկիչ Եկեղեցում:
- 1999-2001 թթ. – Սուրբ Վարդանանց նորընծայարանի տեսուչ-մեծավոր:
- 2001-2007 թթ. – Զմմառի Միաբանության դպրեվանքի տեսուչ և ընդհանուր մատակարար, միաժամանակ՝ Անարատ Հղության Քույրերի Միաբանության երկրորդական վարժարանի ուսուցիչ:
- 2003-2007 թթ. – Զմմառի Միաբանության Ընդհանուր Մատակարար:
- 2007-2010 թթ. – Մոսկվայի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ:
- 2010-2015 թթ. – Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանի տեսուչ-մեծավոր, ինչպես նաև Վատիկանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ:
- 2013-2015 թթ. – Երուսաղեմի և Ամմանի Հայ Կաթողիկէ Պատրիարքական Էկզարքության Առաքելական Կառավարիչ:
- 2015-2023 թթ. – Ֆրանսիայի Լիոն քաղաքի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ:
- 2023 թ. օգոստոսի 18 – Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Միաբանության Փոխանորդ և Զմմառի Վանքի Մեծավոր։
Սրբադասման դատական հանձնախմբեր
- Փոխհայցարկու՝ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու Վարդապետ» հռչակելու դատական հանձնախմբի կազմում:
- Փոխհայցարկու՝ «Մարթա Շամբոն»-ի սրբադասման դատական հանձնախմբում:
Առաջնորդություն
2024 թ. օգոստոսի 19-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով նշանակվել է Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց՝ ստանալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով:
Լրացուցիչ տվյալներ
- Որակավորումներ: Ունի երկու համալսարանական վկայականներ՝ նվիրյալ կյանքի կոչումների կազմավորման ոլորտում (Հռոմ, 2012 թ.) և Սրբերի Դատի ժողովում՝ որպես հայցարկու։
- Լեզուների տիրապետում:
- Գերազանց՝ հայերեն, արաբերեն, իտալերեն, ֆրանսերեն:
- Հմուտ՝ ռուսերեն և անգլերեն:









