Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

Ծրագիր Արտաշատում  շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագիր, ՀՀ Կապալային աշխատանքներ Փաթեթ 1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն Փաթեթ 2. Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն Պատվիրատու կազմակերպություն Հայկական Կարիտաս՝ Կաթոլիկ օգնության ծառայությունների հետ համատեղ Երկիր Հայաստանի Հանրապետություն Պայմանագրի տեսակը Վերակառուցման նախագծման և/կամ տեխնիկական հսկողություն Ծանուցման տեսակը Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր Ներկայացման ամսաթիվ 2025թ․ ապրիլի 16 Փակման ամսաթիվ  2025թ․ ապրիլի 30, ժամը 12։00  

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում սոց․ խնամողի աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Գյումրի Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան) Դրույքաչափը՝ լրիվ դրույք   Սոցխնամողի պարտականություններն են՝ Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը; Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը; Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում; Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;

Փորձագետների Ընտրության Հայտարարություն՝ Կանաչ Բիզնես Նախաձեռնությունների և Դրամահավաքի Թեմաներով Դասընթացների Անցկացման Համար

Տեխնիկական Առաջադրանք «Կարիտաս Արեգակ» Բարեգործական Հիմնադրամ «Ուժեղ և Հզորացված Կանայք» ծրագրի շրջանակներում   Ծրագրի անվանումը: Ուժեղ և Հզորացված Կանայք Իրականացման վայրը: ՀՀ, Շիրակի մարզ ք. Գյումրի Դիմումների ներկայացման վերջնաժամկետ: 18.04.2025 Սկզբնաժամկետ: Հունիս 2025 Պայմանագրի տեսակը: Ծառայությունների մատուցման պայմանագիր Ծառայությունների մատուցման տևողությունը: 1-2 ամիս Դիմումների համար էլ. հասցե: anush.martirosyan@caritas.am և caritasaregak@gmail.com  

Ֆինանսական Գրագիտության և Բիզնես Պլանավորման Դասընթացների Անցկացման Փորձագետի Ընտրության Հրավեր

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ «Կարիտաս Արեգակ» Բարեգործական Հիմնադրամ «Ուժեղ և Հզորացված Կանայք» ծրագրի շրջանակներում   Ծրագրի անվանումը: Ուժեղ և Հզորացված Կանայք Իրականացման վայրը: ՀՀ, Շիրակի մարզ ք. Գյումրի Դիմումների ներկայացման վերջնաժամկետ: 18.04.2025 Սկզբնաժամկետ: Մայիս 2025 Պայմանագրի տեսակը: Ծառայությունների մատուցման պայմանագիր Ծառայությունների մատուցման տևողությունը: 1-2 ամիս Դիմումների համար էլ. հասցե: anush.martirosyan@caritas.am և caritasaregak@gmail.com  

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:       Անվանում 26.04.2025 27.04.2025 Ժամանում 10:30   Նախաճաշ — 9.00 Ճաշ 13:00 13։00 Սուրճի ընդմիջում 10:30 և 16:00 11։00 և 16:30 Ընթրիք 19:00 —