Արհեստավորի ընտանիքում մեծացած Վարդուհին ծնվել է 1985թ.-ին: Ընտանիքում 2 երեխա են եղել՝ Վարդուհին ու քույրը: Երկու քույրիկներն էլ դպրոցը սովորել եւ ավարտել են գերազանցությամբ: Վարդուհին ընդունվել է Գյումրու ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժինը:
4 տարի սովորելուց հետո Վարդուհին աշխատանքի է անցնում Գյումրու թիվ 21 դպրոցում, իսկ մեկ տարի անց ամուսնանում է:
2007թ.-ին ծնվում են Վարդուհու զույգ երեխաները՝ Աննան եվ Թերեզան: Զույգերից մեկի՝ Թերեզայի մոտ առաջացել է թթվածնաքաղց: Մի քանի օր Թերեզային պահել են հատուկ պայմաններով:
Չնայած դժվարություններին 3.5 տարի հետո ծնվում է Վարդուհու որդին:
Վարդուհին ձեռք էր բերում բժիշկների նշանակած համապատասխան դեղերը, սակայն ավաղ, Թերեզայի միակ բուժումը ոչ դեղորայքային էր, նրան հարկավոր էր զուտ ֆիզիկական վարժություններ:
Թերեզան շատ ակտիվ է, խելացի: 7 տարեկանից հաճախել է Գյումրու 7-րդ ներառական դպրոցը:
Երբ իմացել են «Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային կենտրոնի մասին, որշեցին հաճախել այն:
Սկզբից Թերեզայի համար նոր միջավայրը խնդիր էր, հարմարվելու համար հարկավոր էր ժամանակ: 3 ամիս Վարդուհին հաճախում է երեխայի հետ:
Անցնում է 1 տարի… .
Ծուրաքանչյուր ամիս Կենտրոնում կազմակերպվել է ծնողների հերթապահություն եւ հերթական հերթապահությունից մեկի ժամանակ էլ «Արեգակ» կենտրոնի խոհարարը Վարդուհուն տեղեկացնում է խոհարարի օգնականի թափուր աշխատատեղի մասին, եւ մի քանի օր անց Վարդուհին ընդունվում է աշխատանքի եւ աշխատում մինչ օրս:
– Շատ գոհ եմ կենտրոնից, բոլորի ջերմ ու հոգատար վերաբերմունքից, հենց այդ վերբերմունքի պատճառով է որ Թերեզան այսօր կարողանում է խոսել:
Կենտրոնում Թերեզան ունի սիրելի ընկեր-կամավորներ, որոնց մասին միշտ հիշում է եւ պատմում: Կենտրոնում Թերեզան ստանում է հոգեբանի աջակցություն, թերապեւտի ու լոգոպեդի:
Դպրոցում ունի սիրելի առարկաներ՝ ռուսերենը։
Վարդուհին չնայած բազում խնդիրներին չի հանձնվում, չի հիասթափվում, շաբաթվա մի քանի օրն անցկացնում է Թերեզայի հետ «Էմիլի Արեգակ»-ում մնացաց օրերը մյուս երկու երեխաների հետ ու պայքարում ու հույսով լցվում ամեն օր նոր սպասումներով, որ գոնե այսօր էլ երեխայի վիճակը գոնե ինչ-որ չափով լավանա, որ երեւի թե կլինի իր կյանքում էլ մի օր, որ կկարողանա լիարժեք ժպտալ:
Պատրաստեց՝ Ստելլա Անտոնյանը