Աշխատանքի տևողությունը՝ Մարտ 11-18
Աշխատանքի բնութագիրը՝ Երկօրյա դասընթացի անցկացում սոցիալական ներառման եւ ներառական կրթության վերաբերյալ
Վայրը` Հայաստան, Գյումրի
Սույն տեխնիկական բնութագիրը սահմանում է դասընթացավարի աշխատանքի ծավալը և պահանջները «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Այն բխում է վերոնշյալ ծրագրի գլխավոր նպատակից՝ նպաստել բոլոր երեխաների համար որակյալ ներառական կրթության զարգացմանը Հայաստանում:
Պատմություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն (ԴԾԽԱԱԱ) աշխատում են ներառական կրթության ոլորտում 2009 թվականից՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ դպրոցներում ներառական կրթության առաջընթացի համար: Ներկայումս կազմակերպություններն իրականացնում են «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանական Կարիտասի կողմից:
Ծրագրի շրջանակներում, աշխատանք է տարվելու «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի», ինչպես նաև ԴԾԽԱԱԱ միջոցով Շիրակի մարզի 7 շահառու դպրոցների ծնողխորհուրդների կարողությունների հզորացման ուղղությամբ՝ նրանց ներգրավելու ներառական կրթությանը վերաբերող օրենքների կիրառման մշտադիտարկման գործընթացին, ինչպես նաև իրականացնելու շահերի պաշտպանություն՝ օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: Ծրագիրն անդրադառնալու է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև նրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման հարցերին:
«Հայկական Կարիտասի» և ԴԾԽԱԱԱ-ի գործունեությունը բխում է Հանրակրթության մասին ՀՀ օրենքի դրույթներից, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության ծրագրից, ըստ որի բոլոր դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն մինչև 2025 թվականը:
Առաջադրանքի խնդիրները
Սույն առաջադրանքի հիմնական խնդիրներն են.
– մշակել սոցիալական ներառման, ներառական կրթության և օրենսդրական դաշտի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության տրամադրման և նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և շփման կանոնների վերաբերյալ երկօրյա դասընթացի մոդուլ՝ ծրագրի թվով 20 աշխատակիցների համար,
– ապահովել դասընթացի անցկացման ինտերակտիվ բնույթը՝ տարատեսակ խաղերի, խմբային աշխատանքի, բանավեճերի անցկացմամբ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ
Մասնագետի պարտականությունները
• Մշակել դասընթացի մոդուլ և անցկացնել դասընթաց «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում՝ ԴԾԽԱԱԱ և Հայկական Կարիտասի աշխատակազմի համար, նրանց տալու անհրաժեշտ գիտելիքներ ներառական կրթության, օրենսդրական դաշտի, օրենքների կիրառման վերաբերյալ մշտադիտարկում անցկացնելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն իրականացնելու և նրանց հետ շփման կանոնների, ինչպես նաեւ նրանց վերաբերող խնդիրների լուսաբանման վերաբերյալ:
• Դասընթացի ընթացքում անդրադառնալ նաև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ տարվելիք սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին:
Պահանջվող որակավորումները
• Հայաստանի հանրապետությունում ներառական կրթության պետական քաղաքականության և օրենսդրական դաշտի գերազանց իմացություն,
• Հայաստանում ներառական կրթության հիմնախնդիրների մասին լիարժեք տեղեկացվածություն,
• Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկվածություն,
• Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող պետական և ոչ պետական կառույցների գործունեության մասին և նրանց կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկացվածություն,
• Դասընթաց վարելու համար անհրաժեշտ տեխնիկաների տիրապետում և կիրառում,
• Նմանատիպ դասընթացներ վարելու հարուստ փորձ։
Կրթությունը
• Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
Պայմանագրի տեսակը
• Ծառայության պայմանագիր
Վճարման կարգը՝ գումարի 40 %–ը կվճարվի որպես կանխավճար, իսկ 60 %–ը՝ որպես վերջնավճար։
• Աշխատանքի տևողությունը՝ մարտի 11-18, 2019թ.
Ինչպես դիմել
Առաջնահերթություն կտրվի 2 անձից բաղկացած դասընթացավարների խմբերին, որոնք կաշխատեն համագործակցաբար՝ միեւնույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում։
Դիմելու համար պետք է ներկայացնել՝
• Դասընթացավարների ինքնակենսագրությունները եւ դասընթացի անցկացման պլանը l.hambardzumyan@caritas.am եւ naspcm@gmail.com հասցեներին՝ նշելով «դասընթաց սոցիալական ներառման վերաբերյալ»:
• Դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի մարտի 06-ը։