Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 24.10.2018
- Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:
«Էմիլի Արեգակ» կենտրոնի նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին ներգրավել հասարակություն և նպաստել նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի ձևավորմանը:
Կենտրոնը ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան 110 երեխայի: Կենտրոնի առաջնային նպատակն է մատուցվող ծառայություններով զարգացնել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ֆիզիկական ու մտավոր կարողությունները, բարելավել նրանց շփման, ինքնասպասարկման հմտությունները:
Կենտրոնում երեխաներն ստանում են զարգացողական ծառայություններ` հատուկ մանկավարժություն, ֆիզիոթերապիա, արտ-թերապիա, խոսքային, երաժշտական և հոգեբանական թերապիաներ:
«Էմիլի Արեգակ»-ում հոգ են տանում երեխաների սննդի, հիգիենայի, առաջին անհրաժեշտության դեղորայքի մասին, նաև, անհրաժեշտության դեպքում, ապահովում են նրանց տեղափոխությունը կենտրոն, այնուհետեև՝ կենտրոնից տուն: Բացի երեխաներից, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն է մատուցվում նաև նրանց ծնողներին և ընտանիքի անդամներին:
- Աշխատանքային պարտականություններ
«Էմիլի Արեգակ» կենտրոնում սոցիալական աշխատողը պատասխանատու է համապատասխան օրենսդրության սահմաններում կենտրոնի երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին/խնամակալներին սոցիալական ծառայությունների տրամադրման համար` ընտանիքների գոյությունն ու բարեկեցությունը պահպանելու և բարելավելու համար:
Նա օգնում է շահառուներին իրենց խնդիրների առճակատման և դրանց լուծման հարցում, որոնք կարող են վերաբերել ընտանեկան, կենցաղային հակասությունների, երեխայի կամ կողակիցների հանդեպ բռնությունների, հարաբերությունների, գործազրկության, առողջապահական, իրավաբանական կամ հաշմանդամության հարցերին կամ այլ անձնական խնդիրներին:.
«Էմիլի Արեգակ» կենտրոնում սոցիալական աշխատողի պարտականություններն են՝
- ընտանիքի անդամների հետ հարցազրույցների անցկացում` նրանց խնդիրները պարզելու համար, աջակցման ծառայությունների խորհրդատվության առաջարկություն,
- որոշումներ կայացնելիս օգնել և առաջարկել գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը,
- վկայակոչել ծնողներին /խնամակալներին/ ընտանիքի անդամներին դիմել պետական սոցիալական գործակալություններին, ՀԿ-ներին կամ այլ փորձագետներին /հոգեբան, փաստաբան, իրավախորհրդատու և այլն/ հատուկ դեպքերում աջակցության կամ խորհրդատվության համար,
- տեղեկանալ պետական սոցիալական օրենքների փոփոխություններին և տեղեկատվությամբ կիսվել շահառուների հետ,
- ջանալ բարելավել ծառայությունները և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում ներառված լինել նաև քաղաքականության մշակման գործընթացում,
- աջակցել ծնողներին /խնամակալներին/ ընտանիքի անդամներին վերապատրաստման դասընթացներ կամ աշխատատեղ գտնելու գործում,
- կատարել հաճախակի տնայցեր` ընտանեկան խնդիրներն ուսումնասիրելու համար,
- հավաքել ընտանիքի ծագման և ընդհանուր տեղեկություններ` լրացնելով համապատասխան սոցիալական հետազոտության ձևը,
- պահապանել յուրաքանչյուր ընտանիքի մասին գրառումները և գրել հաշվետվություններ,
- բարելավել ընտանիքի հոգեբանական վիճակը` օգնելով նրանց պահպանել խաղաղ մթնոլորտ և խնամք հաշմանդամություն ունեցող երեխայի հանդեպ,
- ընտանիքում առաջացած սոցիալական խնդիրների լուծման պլանավորում և իրականացում,
- բազմամասնագիտական թիմի հետ միասին մասնակցել երեխայի կարիքների գնահատմանը, ըստ (Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման) ՖՄԴ – ի:
- երեխաների անհատական ֆայլերի պատրաստում, պահպանում և թարմացում /փաստաթղթեր, շահառուի պայմանագիր և այլն/ :
- պայմանագրերի պատրաստում և կնքում կենտրոնի շահառուների հետ,
- սոցիալական և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպում կենտրոնի երեխաների համար,
- կատարել այլ նմանատիպ պարտականություններ` ըստ ղեկավարների հանձնարարականների:
Պահանջվող որակավորումներն են՝
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատողի որակավորմամբ,
- Դեպք վարելու կարողություն և հմտություն,
- Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,
- ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության պարտադիր իմացություն։
Լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ՝
- Համակարգչի իմացություն (MS office, Internet,),
- Անգլերենի իմացություն (բավարար),
- Թիմի հետ աշխատելու հմտություն
- Համայնքում առկա պետական և ոչ պետական կառույցների հետ աշխատելու հմտություն:
- Դիմելու գործընթացը
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակը ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին t.akopyan@caritas.am , ինչպես նաև info@caritas.am:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբեր 11-ը ներառյալ:
Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: