11«Հայկական Կարիտաս»-ի «Էմիլի Արեգակ» սոցիալական կենտրոնի սրահում կազմակերպվում են հանդիպում-սեմինարներ «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու անձնակազմի համար, որոնք վարում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու սպասավոր Տ. Հովսեփ քհն. Գալստյանը՝ օրհնությամբ «Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի: Հանդիպումների թեման Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցու սոցիալական աստվածաբանությունն է, որը հիմքն է թե Միջազգային Կարիտասի եւ թե «Հայկական Կարիտաս»-ի առաքելության…

 

«Որովհետեւ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ համար արեցիք:» Մատթեոս 25:40

11«Հայկական Կարիտաս»-ի «Էմիլի Արեգակ» սոցիալական կենտրոնի սրահում կազմակերպվում են հանդիպում-սեմինարներ «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու անձնակազմի համար, որոնք վարում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու սպասավոր Տ. Հովսեփ քհն. Գալստյանը՝ օրհնությամբ «Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի: Հանդիպումների թեման Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցու սոցիալական աստվածաբանությունն է, որը հիմքն է թե Միջազգային Կարիտասի եւ թե «Հայկական Կարիտաս»-ի առաքելության: Հանդիպումների ընթացքում քահանան խոսում է Կարիտասի ինքնության, հոգեւոր նկարագրի, գործունեության նպատակների եւ Կաթողիկէ Եկեղեցու վարդապետության մասին, ըստ որի Կարիտասը կազմակերպում է իր գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում: Քննարկվում են տարբեր հարցեր, որոնք վերաբերում են գործնական աշխատանքին եւ աստվածաբանությանը:

Քրիստոնեական աստվածաբանության մեջ լատինական caritas՝ բարեսիրություն բառը վերծանվում է իբրեւ «ընկերություն հանուն Աստծո», ինչը մեզ, մարդկանցս «միավորում է Աստծո հետ»: Բարեսիրությունն աստվածաբանական առաքինություն է, ըստ որի մենք սիրում ենք Աստծուն ամենից շատ եւ մեր մերծավորին այնպես, ինչպես ինքներս մեզ:

Համապատասխանաբար, «Հայկական Կարիտաս»-ը ջանում է կազմակերպել մարդասիրական օգնություն եւ այլ օժանդակություն, ինչպես նաեւ տրամադրել բարեգործություն այն մարդկանց եւ հասարակության խմբերին, ովքեր ապրում են ծանր պայմաններում՝ երբեք խտրականություն չդնելով նրանց միջեւ կրոնական, ազգային կամ ռասսայական պատկանելիության առումներով: Ավելին, «Հայկական Կարիտաս»ն ինքն իրեն տեսնում է՝ որպես Հայաստանում ժողովրդավարական եւ զարգացման փոփոխություններն ակտիվորեն իրականացնող մի կարեւոր ուժ:

«Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցների համար այս աշխատանքը լոկ զբաղվածություն չէ, այլ` առաքելություն, հիմնված քրիստոնեական արժեքների վրա: Խորհրդային տարիների աթեիստական ժառանգությունն իր որոշակի հետքն է թողել` թողնելով նաեւ բացեր աստվածաշնչյան գիտելիքների ասպարեզում: Այդ բացերը, սակայն, լրացվում են խղճի մտոք եւ բանականությամբ:

Յուրաքանչյուր հանդիպումը նոր մտորումների առիթ է տալիս, զինելով «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակի եւ ծրագրերի աշխատակիցներին նոր գիտելիքներով, առ Աստված սիրով եւ նորացված ոգով:

1214

2.jpg

4