Ծրագրի տևողություն: 01.12.2024- 30.11.2027
Շահառուների քանակ:
Ուղղակի շահառուներ՝ 7.205,
Անուղղակի շահառուներ 50 000
Թիրախ խումբ:
Պոտենցիալ և աշխատանքային միգրանտներ, նրանց ընտանիքի անդամներ, ՄՍԾ աշխատակիցներ, երիտասարդ լրագրողներ/ուսանողներ, ՀՀ տարբեր համայնքներում բնակվող ակտիվ երիտասարդներ, համայնքի բնակիչներ, ՀԿ-ներ, ոլորտին առնչվող այլ պետական ինստիտուտներ, ԶԼՄ-ներ, ՀՀ հասարակություն:
Նպատակ:
Միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների համաձայն հզորացնել աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների ներուժը՝ խթանելով և նպաստելով նրանց իրավունքների, շահերի պաշտպանությունը:
Խնդիրներ:
- Կանխարգելել աշխատանքային միգրանտների իրավունքների խախտումները՝ նպաստելով միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության բարձրացմանը, շահերի պաշտպանությանը՝ բնակության և մեկնման երկրներում;
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն միգրանտներին;
- Նպաստել միգրանտների իրավունքների պաշտպանությանը՝ համագործակցելով միգրանտների խնդիրների լուծման ոլորտում դերակատարների և/կամ շահագրգիռ կողմերի հետ ազգային և միջազգային հարթակներում:
Ծրագրի գործողություններ:
- ՀՀ համայնքներում ՀՀ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների նախամեկնումային թրեյնինգների, հանդիպումների անցկացում և խորհրդատվության տրամադրում;
- ՀԿ-ների ներուժի հզորացում՝ նախամեկնումային խորհրդատվություն տրամադրելու կարողությունների զարգացում;
- Երիտասարդ լրագրողների և ուսանողների կարողությունների զարգացում;
- 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների կարողությունների զարգացում;
- 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների համար՝ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ տեսադասերի պատրաստում և տրամադրում;
- ՀՀ հյուպատոսների համար միգրացիոն տարբեր հարցերի և օրենսդրական խնդիրների վերաբերյալ տեսադասի կազմակերպում;
- Մեդիա-արշավների կազմակերպում՝ աշխատանքային միգրացիայի հարցերի, խնդիրների հանրայնացում;
- Լրագրողական «Ճամպրուկ» մրցանակաբաշխության մասնակցություն, աշխատանքային միգրացիայի թեման լավագույնս լուսաբանող լրագրողի խրախուսում;
- Համայնքներում երիտասարդ ակտիվիստների և աշխատանքային միգրանտների ներուժի հզորացում;
- Սոց. մեդիայի միջոցով միգրանտների, նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության բարձրացում, խորհրդատվություն և ուղղորդում;
- Մեդիա հարթակներում աշխատանքային միգրանտների խնդիրների բարձրացում, քննարկում;
- ՌԴ-ում աշխատանքային միգրանտների իրավաբանական խորհրդատվություն;
- Հեռախոսային Թեժ գծի միջոցով խորհրդատվություններ;
- Կլոր սեղան-քննարկում՝ միգրացիայի ոլորտին առնչվող տարբեր խնդիրների բարձրացում, ոլորտում գործող տարբեր պետական, հասարակական և միջազգային ոլորտի դերակատարների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Տեղակայություն: ՌԴ, Հայաստանի ողջ տարածք:
Ֆինանսավորող կազմակերպություն: Կարիտաս Ֆրանսիա
Բյուջե: 299 769 եվրո
Ծրագրի ղեկավար: Դավիթ Մոսոյան