Ծրագրի տեւողությունը 01.01.2025-31.12.2027
Շահառուների թիվը
- Տնային խնամքի կարիք ունեցող 600 (տարեկան Գյումրի-100, Վանաձոր-100) սոցիալապես անապահով անձ (65տ.-ից բարձր միայնակ տարեցներ և 18տ.-ից բարձր հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք),
- մասնագիտական ուսուցման կենտրոնների 120 բուժքույրական ուսանողներ (Գյումրի, Վանաձոր),
- 30 բուժքույրեր պետական հաստատություններից և այլ ծառայություններ մատուցող ՀԿ-ներից,
- 120 ոչ ֆորմալ խնամողներ/վարդեններ (հարազատներ, ընկերներ և հարևաններ)
Վայրը Շիրակի մարզ, ք. Գյումրի
Լոռու մարզ, ք. Վանաձոր
Նպատակը Բարելավել միայնակ տարեցների կյանքի որակը և բարեկեցությունը՝ Հայաստանում կայուն և համապարփակ տնային խնամքի ծառայություններ ստեղծելու միջոցով:
Նկարագրությունը
- Տնային խնամքի բարձրակարգ ծառայությունների հիմնում
- Տնային խնամքի ոլորտում առկա պետական պահանջների ընդունում, փորձարկում և համակարգված գնահատում Ծրագրի թիրախ 2 վայրերում
- Բուժքույրական ծառայությունների և կառավարման ոլորտի աշխատակիցների որակավորում և մասնագիտացում
- Խնամքի ծառայությունների մոնիտորինգի և գնահատման մեխանիզմի մշակում և փորձարկում
- Տնային խնամքի ծառայությունների կայուն ֆինանսավորման մեխանիզմների որոշում (օրինակ՝ մասնավոր խնամքի ծառայություններ, խնամքի ապահովագրություն, պետական վաուչերային համակարգ և այլն):
- Քաղաքային մակարդակով ոչ ֆորմալ աջակցության ցանցերի մշակում և փորձարկում (այսպես կոչված «Համայնքային համերաշխության ակումբներ»-ի ստեղծում):
- Տնային խնամքի ոլորտում ուսուցման բարելավում
- Ծերաբանության և ծերաբուժության վերաբերյալ ուսուցման մոդուլների մշակում, փորձարկում և գնահատում 2 մասնագիտական բուժքույրական հաստատություններում
– Պետական խնամքի հաստատությունների և խնամքի ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների բուժքույրական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում և որակավորում
- Տեխնիկական խորհրդատվություն և որակական աջակցություն պետական դերակատարներին և կառույցներին՝ շարունակական բարեփոխումների գործընթացը խթանելու նպատակով
- Այլ ՀԿ-ների և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության ինստիտուցիոնալացում (մասնավորապես «Տարեցների պաշտպանության ցանցի» շրջանակներում)
- Ազգային և տարածաշրջանային փորձի փոխանակում Կարիտասի ասոցիացիաների և նախարարությունների միջև
Գործընկերները Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ), Կարիտաս Գերմանիա, Կարիտաս Վրաստան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Բյուջեն 855,000 Եվրո
Ծրագրի ղեկավար Մարգար Կարապետյան