Ծրագրի անվանում․ «ԱՐԱՄԱԶ․ ՍՏԶԶ(սոցիալական տնտեսության եվ զբաղվածության զարգացման)» ծրագիր
Պաշտոնի անվանում․ Հաղորդակցման մասնագետ
Պայմանագրի ձեւաչափ․ Խորհրդատվական
Ժամկետ․ 3 ամիս (Մարտ 3 – Հունիս 2, 2025)
Հաշվետու է․ Ծրագրի ղեկավարին
Նախապատմություն
«ԱՐԱՄԱԶԴ․ ՍՏԶԶ» ծրագրի նպատակն է խթանել կայուն սոցիալ-տնտեսական աճը Հայաստանի սահմանամերձ մարզերում (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ)՝ տեղական շահագրգիռ կողմերին հզորացնելու և սոցիալական տնտեսության նախաձեռնությունները զարգացնելու միջոցով։ Այն ուղղված է բարձրացնելու զբաղվածության մակարդակը և ստեղծելու կայուն տնտեսական հնարավորություններ միջոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և սոցիալական տնտեսության ձեռնարկությունների հիմնադրման միջոցով։ Ծրագրի հատուկ նպատակներն են՝ նպաստել սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացմանը թիրախ համայնքներում, բարձրացնել շահառուների եկամուտ ստեղծելու ներուժը, ավելացնել զբաղվածության և ինքնազբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև խրախուսել երիտասարդների և մեծահասակների ակտիվ մասնակցությունը կրթական և մասնագիտական նախաձեռնություններին։ Հիմնական ակնկալվող արդյունքները ներառում են՝ սոցիալական տնտեսության ձևավորումը որպես համայնքների զարգացման կենսունակ ուղղություն, զբաղվածության մակարդակի բարելավումը թիրախ համայնքներում, ինչպես նաև ոլորտային համագործակցության և համայնքային զարգացման փորձառությունների կիրառումը՝ ավելի լայն ազդեցություն ունենալու նպատակով։
Հայկական Կարիտասը փնտրում է մասնագետ(ներ)ի, ովքեր կաշխատեն ծրագրային թիմի հետ՝ մշակելու համապարփակ և արդյունավետ հաղորդակցության ռազմավարություն, որը կբարելավի ծրագրի տեսանելիությունն ու ընկալումը և կխթանի շահագրգիռ կողմերի ավելի լայն ներգրավվածությանը։
Խնդիր
Հիմնական խնդիրներն են․
- Բարելավել ծրագրի տեսանելիությունը՝ հստակ գործիքների արդյունավետ կիրառման միջոցով,
- Մշակել համապարփակ ռազմավարություն․ հզորացնել տարածաշրջանում ծրագրի դիրքավորումը և սահմանել հիմնական հաղորդակցության ուղիները։
Աշխատանքային պայմաններ
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ
- Խորհրդատվական պայմանագիր
- Կառուցվածքային թիմային աշխատանք
Մեկնարկի ակնկալվող ամսաթիվ
Առաջարկվող՝ 3-ը Մարտի, 2025 թվական
Հիմնական պարտականությւններ
Հաղորդակցության ռազմավարության կառավարում
- Վերանայել հաղորդակցության առկա գործիքները և առաջարկել բարելավումներ, որպեսզի դրանք դառնան ավելի հարմար օգտագործողների համար և համապատասխանեն ծրագրի նպատակներին։
- Մշակել և առաջարկել համապարփակ հաղորդակցության ռազմավարություն, որը կհամապատասխանի նախագծի նպատակներին և «Հայկական Կարիտաս»-ի հաղորդակցության ռազմավարությանը, կարողություններին։ Հաղորդակցության ռազմավարությունն ու գործիքները պետք է նպաստեն ծրագրի շահագրգիռ կողմերի ընկալման խորացմանը և ներգրավվածության բարձրացմանը։ Այն պետք է ներառի նաեւ հստակ չափորոշիչներ և նախատեսված արդյուքներ։
Բովանդակության ստեղծում և պարզեցում
- Ստեղծել գրավիչ և հասկանալի բովանդակություն, որը պարզ և հստակ կներկայացնի ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները և իրականացվող գործընթացները՝ նախատեսված տարբեր հարթակների և լսարանների համար։
- Մշակել հաղորդակցության գործիքներ՝ հաջողության պատմությունները, դեպքերի վերլուծությունները և լավագույն փորձառությունը ներկայացնելու և տարածելու համար։
- Մշակել ծրագրի միջոցառումների գովազդային նյութերի ստեղծման համար հեշտ կիրառելի ձևանմուշներ։
Պահանջվող որակավորումներ եւ հմտություններ
- Մագիստրոսի աստիճան հաղորդակցման, լրագրության, հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտում։
- Մասնագիտական վկայականների առկայությունը համապատասխան ոլորտներում կդիտվի որպես առավելություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ զարգացման ծրագրերի հաղորդակցության ոլորտում։
- Փորձ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցության կազմակերպման ոլորտում։
- Սոցիալական տնտեսության վերաբերյալ գիտելիքներ՝ տեխնիկական կամ ծրագրային նյութերը տարբեր լսարանների համար հասկանալի դարձնելու համար։
- Փորձ վիզուալ նյութերի և ինֆոգրաֆիկաների ստեղծման մեջ՝ ծրագրի գործիքներն ու գործողությունները պարզ և մատչելի ձևով ներկայացնելու համար։
- Փորձ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման մեջ։
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրելու և խմբագրելու գերազանց հմտություններ։
- Թվային մեդիայի հետ աշխատելու խորացված հմտություններ (սոցիալական մեդիա, կայքի կառավարում)
- Դիզայնի ծրագրերի գերազանց տիրապետում (Adobe Creative Suite, Canva և այլն)։
- Տեսանյութերի խմբագրման և ստեղծման հմտություններ։
- Տվյալների վիզուալացման հմտություններ
- Հաղորդակցման և կապերի ստեղծման գերազանց հմտություններ։
- Տարբեր մշակույթների նկատմամբ նրբանկատություն և տեղեկացվածություն։
- Խնդիրների լուծման և քննադատական մտածողության հմտություններ։
- Թիմային համագործակցության և առաջնորդության հմտություններ։
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն։
Ներկայացվելիք արդյունքներ
- Ծրագրին համապատասխանեցված համապարփակ հաղորդակցության ռազմավարություն։
- Պարզեցված և վերաձևավորված գործիքներ:
- Մեդիա փաթեթներ և մամուլի հաղորդագրություններ։
Պահանջվող լեզվական հմտություններ
- Հայրենի վարժ տիրապետում (պարտադիր),
- Անգլերենի վարժ տիրապետում (ցանկալի),
- Ռուսերեն լեզվի իմացւթյուն (ցանկալի)։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները հրավիրվում են ներկայացնելու ամբողջական դիմում փաթեթ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը․
Մանրամասն ինքնակենսագրական (պարտադիր)․ Համապարփակ ինքնակենսագրական, որտեղ ներկայացված է համապատասխան մասնագիտական փորձը, որակավորումները և հիմնական ձեռքբերումները։
Ուղեկցող նամակ (պարտադիր)․ Անհատականացված նամակ, որը բացատրում է թեկանծուի հետաքրքրվածությունը տվյալ պաշտոնով և մանրամասնում, թե ինչպես են առկա հմտություններն ու փորձը համապատասխանում աշխատանքի պահանջներին և ծրագրի նպատակներին։
Պորտֆոլիո (ցանկալի)․ Խնդրում ենք ներկայացնել նախկինում կատարած աշխատանքների օրինակներ հաղորդակցության ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցության ռազմավարությունները, գործիքները, վիզուալ նյութերն ու բովանդակությունը, որոնք կարտացոլեն թեկնածուի հմտություններն ու փորձառությունը։
Ֆինանսական առաջարկ (պարտադիր)․ Ձեր կողմից ակնկալվող վարձատրության հստակ և մանրամասն հաշվարկ, որը համապատասխանում է Տեխնիկական առաջադրանքում նշված արդյունքներին։
Տեխնիկական առաջարկ (ցանկալի)․ Կարճ առաջարկ (մինչև 1 էջ), որը ներկայացնում է Ձեր կողմից առաջարկվող մոտեցումը խորհրդատվության նպատակներն ու արդյունքները ապահովելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով մեթոդաբանությանը և հիմնական փուլերին։
Հայտը ներկայացնելու ցուցումներ
Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ z.aghanyan@caritas.am և info@caritas.am։
Էլեկտրոնային նամակի թեմայի դաշտում անհրաժեշտ է գրել՝ «Հաղորդակցության մասնագետ․ ՍՏԶԶ – Ձեր անունը»։
Դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2025 թվականի հունվարի 27-ը։
Կարեւոր նշումներ
Հարցազրույցի կամ ընտրության հաջորդ փուլերին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։ Այն դիմումները, որոնք չեն ներառի բոլոր պահանջվող փաստաթղթերը կամ չեն ներկայացվի սահմանված ժամկետում, չեն դիտարկվի։