10443832 685205554848048 1645315285 nԻնչպես հայ ժողովրդական իմաստությունն է ասում` մարդ պետք է գլխին տանիք ունենա:
Այս իմաստությանն ընդառաջ գնալով` ավստրիական «Սոհմ» շինարարական կազմակերպության գլխավորությամբ մի քանի օրվա ընթացքում պատրաստվեցին  Գյումրու «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնի պատերը և տանիքը:

 

10449618 685205524848051 477627060 nԻնչպես հայ ժողովրդական իմաստությունն է ասում` մարդ պետք է գլխին տանիք ունենա:

Այս իմաստությանն ընդառաջ գնալով` ավստրիական «Սոհմ» շինարարական կազմակերպության գլխավորությամբ մի քանի օրվա ընթացքում պատրաստվեցին  Գյումրու «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնի պատերը և տանիքը:

Հիշյալ կազմակերպության ութ աշխատակիցներ Գյումրի են ժամանել  հունիսի 2-ին:

«Սոհմ»-ը հայտնի գործարան է` մասնագիտացված փայտե կոնստրուկցիաների մեջ, ինչպիսին են տնային կառույցները, հասարակական և առևտրային շենքերը, ինչպես նաև գյուղատնտեսական և հատուկ շինությունները:

 Դեռևս մի քանի ամիս առաջ` նախքան ժամանումը, նրանք պատրաստել էին փայտե կոնստրուկցիաներ մեր նոր կենտրոնի համար: Պատրաստի նյութերը Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասից դեպի Հայաստան` Գյումրի են տեղափոխվել  ավելի քան 15 բեռնատարներով:

Անցած երկու շաբաթների ընթացքում նրանց գործի սկզբնական մասի` շինության փայտակերտվածքի կառուցումն արդեն ավարտվել էր: Ըստ ավանդույթի` Ավստրիայում շինարարության այս փուլը տոնանշում են շինհրապարակում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այդ գործընթացին:

10405836 685205471514723 1076180757 nՀունիսի 11-ին կատարվեց շինարարների, շինության և շինարարության նախաձեռնողների  օրհնության հիշարժան  արարողակարգը:  Բացմանը ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, ծրագրի պատասխանատուները, ներկայումս Հայաստանում գտնվող ավստրիացի շինարարները, իհարկե, Շտեֆանի Թալերի և Բերնդ Ֆիշերի հետ միասին, ովքեր իրենց աշխատանքով անգնահատելի ներդրում ունեն «Էմիլի Արեգակ» երազանքի իրականացման գործում:

Արարողակարգն սկսվեց ավստրիացի շինարարների կազմակերպած փոքրիկ բեմականացումով, որտեղ նրանք խոսում էին կառուցված շենքի անունից` ներկայացնելով նրա հորինվածքը, հնարավորությունները, ինչ խոսք, նաև առաքելությունը: Ապա, Ավստրիայում ընդունված կարգի համաձայն, տոնն էլ ավելի զվարճալի դարձնելու համար ներկա գտնվողները պետք է օղու շշից նայեին շինության գագաթին կանգնեցված ծառին և փորձեին` օղին խմելով ծառը ուղղահայաց դիրքի բերել: Հետո, երբ շիշը օղուց դատարկվեր, պետք է այն կոտրեին: Ի վերջո  դժվարությամբ, բայց շիշը կոտրվեց: Այս ամենը խորհրդանշում էր այն, որ մեծ գործերը, ինչքան էլ դրանք բարի նպատակների ծառայեն, միևնույնն է, իրականացման ճանապարհին հանդիպում են դժվարությունների:

10385223 685205491514721 1530693568 nՏոնը շարունակվեց հայկական ավանդական ուտեստներով, իմաստավորվեց ջերմ բարեմաղթանքներով և երախտագիտության խոսքերով: Այս ամենի ընթացքում մեկ անգամ ևս հաստատվեց երկու ժողովուրդների սերտ բարեկամությունը`  համագործակցության հետագա գրավականով:

Հայ ժողովրդի և Հայկական Կարիտասի անունից դարձյալ շնորհակալություն ենք հայտնում Ավստրիայի ժողովրդին, մասնավորապես` Ռիչարդ Նիկոլուսսիին, Դանիել Ցադրային, Նորբերդ Մաթիսին, Մարտին Հուբերին, Բերնդ և Կլաուդիա Ֆիշերներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են «Էմիլի Արեգակ» երազանքի իրականացմանը:

Հ.Գ. Առանձնատուկ շնորհակալություն Շտեֆանի Թալերին երեկույթը հրաշալի կազմակերպելու համար: