Ծրագրի տևողությունը` 8 ամիս
Շահառուների թիվը. 500 անապահով ընտանիք (մոտավորապես 1500 մարդ)
Հայկական Կարիտասը կհոգա Հայաստանի թվով 15 կաթոլիկ գյուղերի, Գյումրու, Գավառի, Վանաձորի և Արտաշատի 500 անապահով ընտանիքների կարիքները (մոտ 1500 բնակիչ)
Ծրագրի ուղղակի շահառուներն այն մարդիկ են, ովքեր հիմնականում ապրում են անմարդկային պայմաններում, հաճախ առանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանների, որոնց եկամուտը միայն կառավարության կողմից հատկացված ծայրահեղ ցածր կենսաթոշակն է, որը չի բավարարում անգամ ամսական ծախսերը հոգալու համար: 15 կաթոլիկ գյուղերից (Փանիկ, Նորաշեն, Մեծավան, Արևիկ, Ազատան, Լանջիկ, Ձիթյանկով, Հովտունի, Արփենի, Ղազանչի, Սեպասար, Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Տաշիր) կներկայացվեն անապահով ընտանիքների ցանկը:
Նախապատմություն. Անցումային փուլում գտնվող երկրները կրել են մի շարք ընդհանուր սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքացիական փոփոխություններ և զարգացումներ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել ամենախոցելի խմբերի վրա` երեխաների և կանանց:
Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացման հետևանքով հասարակության մեջ ավելացել է խոցելի ընտանիքների թիվը: Նրանք կտրված են հասարակական, սոցիալական, մշակութային և քաղաքացիական կյանքից: Դժվար է ապահովել նրանց տարրական կրթություն, բժշկական, տեղեկատվական և սոցիալական ծառայություններով:
Մյուս կողմից, հատուկ պետական կառույցները, որոնք պետք է զբաղվեն ընտանիքների և երեխաների պաշտպանության խնդիրներին վերաբերող սոցիալական ծառայություններ մատուցելու հարցերով, գտնվում են իրենց զարգացման շատ վաղ փուլում: Դրանք բավականին թույլ են ժամանակակից խնդիրները լուծելու համար և չունեն համապատասխան աջակցողություն։
Որպես հասարակության հիմնական տարր, ընտանիքը զգում է հասարակության մեջ այս բոլոր զարգացումների ազդեցությունը: Սոցիալական և տնտեսական դժվարությունները բացասաբար են անդրադառնում այն ընտանիքների վրա, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծնողազուրկ երեխաներ, ովքեր որևէ հաստատությունում ներգրավված չեն և ապրում են իրենց հարազատների հետ, ընտանիքներ, որտեղ հայրը բացակայում է և հիմանականում ամբողջ հոգսը կնոջ վրա է, երիտասարդ ընտանիքներ և այլն: Այս ընտանիքները չունեն եկամտի իրական և կայուն աղբյուր, գոյատևում են ընտանեկան նպաստի միջոցով, որը շատ փոքր գումար է և ունեն անբավարար կենսապայմաններ։
Թմրամիջոցների և ալկոհոլիզմի թեման միշտ անհանգստացնում է հասարակությանը: Սկսած 90-ականներից՝ 1988 թ. Աղետալի երկրաշարժից հետո թմրամոլության և ալկոհոլիզմի մասշտաբները Հայաստանում բարձրացան ամենաբարձր մակարդակի, որին հետևեց քաղաքական և սոցիալական խնդիրները՝ խորապես ազդելով մարդկանց հոգեբանության վրա:
Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերը ունեն աղքատության, գործազրկության և միգրացիայի ամենաբարձր տոկոսը ՀՀ այլ մարզերի համեմատ։
Նպատակը. Սոցիալական աջակցություն ցուցաբերել Գյումրիու, Տաշիրի, Գավառի և Արտաշատի 15 կաթոլիկ գյուղերի խոցելի ընտանիքներին:
Գործընկերներ ՝ CNEWA
Բյուջե ՝ 45,000.00 ԱՄՆ դոլար
Ծրագրի ղեկավար ՝ Գագիկ Տարասյան