Պաշտոն` Վանաձոր քաղաքում ՙՙԽնամքի փոքր տուն՚՚ Ծրագրի Ղեկավար
Տեւողությունը՝ 1 տարի, մինչեւ 3 տարի երկարաձգման հնարավորությամբ
Պայմանագրի տեսակը՝ քաղաքացիաիրավական
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության: Կարդալ ավելին… >>

Պաշտոն` Վանաձոր քաղաքում ՙՙԽնամքի փոքր տուն՚՚ Ծրագրի Ղեկավար
Տեւողությունը՝ 1 տարի, մինչեւ 3 տարի երկարաձգման հնարավորությամբ
Պայմանագրի տեսակը՝ քաղաքացիաիրավական

Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:

Հիմնական պարտականությունները.

  •  Ղեկավարել եւ համակարգել նշված ծրագրի ամենօրյա աշխատանքների կատարումը, երաշխավորելով վերջինիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը եւ ՀԿ ռազմավարությանը:
  •  Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը; հաստատել եւ վերահսկել բյուջետային ծախսերը; կատարել բյուջեի ստուգումներ;
  •  Մշակել մանրամասն ծրագիրը՝ իրականացման ցուցիչներով եւ տարեկան գործողությունների պլանով եւ հետեւել դրաց իրականացմանը;
  •  Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` ծրագրային պայմանագրում նշված պահանջների եւ ՀԿ ներքին կանոնակարգի համաձայն;
  •  Հետեւել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին:
  •  Աջակցել կազմակերպության մոտակա և հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության և գործողությունների մշակման և իրականացման գործընթացներին:

Պահանջված որակավորումները՝

  • – Սոցիալական աշխատողի որակավորում կամ համարժեքը;
  • – ՀԿ ոլորտում ծրագրերի ղեկավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
  • – Մարդկային,տեխնիկական եւ նյութական ռեսուրսների կառավարման հմտություններ եւ գիտելիքներ;
  • – Հանրային կապերի եւ հաղորդակցման ոլորտների փորձառություն;
  • – Լեզվի իմացություն. հայերեն, անգլերեն;

Դիմելու կարգը` թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը Անահիտ Գեւորգյանին a.gevorgyan@caritas.am եւ info@caritas.am հասցեներին` վերնագրի մեջ նշելով Խնամքի փոքր տուն՝ երեխաների շուրջօրյա խնամք Ծրագրի Ղեկավար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 2017 թվականի դեկտեմբերի 15: