Հումանիտար աջակցություն սիրիացի փախստականներին
Ծրագրի տեւողությունը` 01.11.2013 – 01.07.2015թթ.
Շահառուների թիվը՝ 454 ընտանիք, 1573
Թիրախային խումբը՝
Ծրագրից կարող են օգտվել ամենակարիքավոր,խոցելի 100 սիրիահայ ընտանիքներ (մոտ 400 փախստական): Թիրախային խումբն ընդգրկում է հետեւյալ խոցելի շերտերը.
- ընտանիքներ, որոնց հոգսը միայնակ մայրերն են հոգում,
- բազմազավակ երեխաներով ընտանիքներ,
- ընտանիքներ, որտեղ ապրում են ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձիք,
- ընտանիքներ, որի անդամներից մեկը /մի քանիսը/ հիվանդ է:
Ընդհանուր նպատակը՝
- Ծրագրի նպատակն է աջակցել 454 սիրիացի խոցելի ընտանիքներին, ովքեր ապաստանել են Հայաստանում:
- Ծրագիրը հնարավորություն է ընձեռում խոցելի սիրիահայ փախստականներին (ովքեր դուրս են մնացել հանրակացարաններից) ապահովել անվտանգ եւ առողջ կյանքի պայմաններ:
Հատուկ նպատակները՝
- Ապահովել 454 սիրիահայ ընտանիքների բարեկեցությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում (հատկապես ձմեռային շրջանում):
- Աջակցել այս ընտանիքներին առաջնային խնդիրների լուծման հարցերում` սնունդ, հիգիենիկ պարագաներ, առաջնային տնտեսական իրեր, հագուստ, դեղորայք եւ բնակարանի վարձակալության գումար:
Ակնկալվող արդյունքները՝
- 1573 կարիքավոր սիրիահայեր 2013/2015թթ. ձմեռը կանցկացնեն վարձակալված բնակարաններում, կապրեն պաշտպանված, առողջ եւ անվտանգ պայմաններում:
- Կարիքավոր փախստական սիրիահայեր կապահովվեն տաք ձմեռային հագուստով, սննդամթերքով` ապահովելով իրենց արժանապատիվ կյանքը ձմռան ամիսներին:
- 454 սիրիահայ ընտանիքներ 6 ամիս շարունակ կունենան վարձակալած բնակարան, կոմունալ վճարների գումար, սննդի եւ հագուստի ձեռքբերման համար անհրաժեշտ կտրոններ, անհրաժեշտ դեղորայք:
Հիմնական գործողությունները՝
- Փախստականներին տրամադրել տեղեկություններ շուկայում անշարժ գույքի,առկա բնակարանների վարձակալման, բժշկական եւ կրթական հաստատությունների, թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
- Աջակցել վարձակալության պայմանագրերի կնքման գործում:
- Օգնել սիրիահայ ընտանիքներին տարբեր փաստաթղթային ձեւակերպումների հարցում:
- Ապահովել իրավաբանական խորհրդատվություն շահառու ընտանիքների համար:
- Շահառու ընտանիքների անդամներին ուղղորդել տարբեր պետական եւ հասարակական կառույցներ` իրենց տարբեր խնդիրների լուծման նպատակով:
- Տրամադրել սննդի, հիգիենիկ պարագաների եւ տնտեսական ապրանքների գնման համար ամսական կտրոններ: Տրամադրել գումար ձմեռային հագուստ ձեռք բերելու համար:
Գործընկերներ` Ավստրիական Զարգացման Գործակալություն, Կարիտաս Ավստրիա
Բյուջե՝ 639 313 €
Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան
Համակարգող` Տաթևիկ Թովմասյան, Լիանա Օհանյան