Ծրագրի տեւողությունը՝ 36 ամիս, հուլիս 2018 – հունիս 2019

Շահառուների թիվը՝ 22.000 սիրիահայ փախստական և տեղացիներ

Վայրը՝ Երևան

Նախապատմությունը

Ընդհանուր նպատակը

Նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը` ուղղված Հայաստանում սիրիահայերի համար արժանապատիվ կյանքի ապահովմանը` լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով:

Խնդիրը

Բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալ-տնտեսական դիմակայունությունը և հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները:

Միջանկյալ արդյունքներն ու հիմնական գործողությունները

  1. Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում սիրիահայ և տեղացի առավել խոցելի բնակչության համար` ներառյալ համակողմանի տեղեկատվության, հոգեբանական աջակցության ու սոցիալական ծառայությունների տրամադրումը

Բազմասեկտորային տեղեկատվական հանգույցի ստեղծում` ներառելով պետական և ոչ պետական դերակատարների կողմից սիրիահայերին տրամադրվող բոլոր ծառայությունները; ներտնային խնամքի ծառայությունների տրամադրում տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող սիրիահայերի, տեղահանված այլ անձանց համար; հոգեբանական և սոցիալական խորհրդավություն սիրաիհայերի համար:

  1. Սիրիահայերի բնակարանային պայմանների բարելավում

Բնակարանային վարձի գումարի մասնակի փոխհատուցում ամենախոցելի սիրիահայերի համար; բնակարանային հիմնախնդրի կայուն լուծումների ուսումնասիրություն, առաջարկությունների մշակում,կատարելագործում հիմական շահակիրների հետ համատեղ

  1. Հայկական Կարիտասը` ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի հետ համատեղ, պատասխանատու է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի իրականացման համար:

Տնտեսական հնարավորությունների հասանելիության բարձրացում` ներառյալ ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության աջակցության ապահովումը սիրիահայերի և տեղացիների համար

Ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում Հայկական Կարիտասը` ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Երևանում հիմնելու են ՓՄՁ բիզնես ինկուբատոր: Նպատակն է` մի կողմից նպաստել Հայաստանում բիզնես միջավայրի, բիզնես մշակույթի բարելավմանը, մյուս կողմից` դասընթացների, ուղղորդման, ֆինանսավորման և ինկուբացիայի միջոցով նպաստել սիրահայերի և տեղացիների գործարար գաղափարների իրականացմանը, ձեռնարկությունների զարգացմանը:

Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվում է խոցելի ընտանիքների (100 ընտանիքի) բնակարանի վարձավճարների փոխհատուցում և դեպքի վարում:

  1. Սիրիահայ և տեղացի երեխաների և երիտասարդների ինտեգրման և դիմակայունության բարելավում

Հանդուրժողականության և հոգեբանական առաջին օգնության դասընթացների միջոցով երեխաների, ուսուցիչների, գործընկերների և պետական շահակիրների կարողությունների բարելավում սիրիահայերի խնդիրների լուծման ոլորտում; արտադպրոցական համատեղ գործողությունների միջոցով սիրիահայ և տեղացի երեխաների ու երիտասարդների սոցիալական ներառման և ինտեգրման բարելավում:

Դոնորներ

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության Սիրիական ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդը (ՄԱԴԱԴ ֆոնդ), համաֆինանսավորում են Ավստրիական զարգացման գործակալությունն ու Ավստրիական Կարմիր խաչը:

Գործընկերներ 

Ավստրիական Կարմիր խաչ (ծրագրի ղեկավար կողմ), Հայկական Կարմիր խաչի ընկերություն, ՓՄՁ Համագործակցություն ասոցիացիա և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ:

Բյուջե

Ծրագրի ընդհանուր բյուջե` 3.3 մլն Եվրո, ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի բյուջե (Բիզնես ինկուբատորի ստեղծման համար)` 1.9 մլն Եվրո:

Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան

Համակարգող` Ռաֆիկ Մխիթարյան