«Սաբինե» փոքր խմբով տուն
Ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար
Ծրագրի տևողությունը՝01․12․2017-01․04․2021
Վայրը՝ Վանաձոր
Շահառուների թիվը՝ 8-10 երեխաներ և նրանց ընտանիքներ
Նպատակը՝
Նպաստել Լոռու մարզում խոշոր մանկատների ապաինստիտուցիոնալիզացման գործընթացին և ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայության համակարգի զարգացմանը
Նկարագրություն՝
ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումների այս ժամանակահատվածում ծրագիրն առաջարկում է ընտանեկան տիպի այլընրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելն այն երեխաների համար, որոնք չունենալով ընտանիքում ապրելու հնարավորություն՝ հայտնվել են դժվարին կացության մեջ: Լոռու մարզից առանց ծնողական խնամքի մնացած 8-10 երեխա բնակվելու է Վանաձորոում գտնվող «Սաբինե» փոքր խմբով տանը ապահով, կայուն և հոգատար ընտանեկան միջավայրում, այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից:
Գործընկեր՝ Կարիտաս Ավստրիա /Ինսբուրկ/
Բյուջե՝ 206 862 40 եվրո
Ծրագրի ղեկավար՝ Սիմոնյան Թամարա