Մանկապարտեզի տանիքի վերանորոգում Փանիկ համայնքում

Ծրագրի տեւողությունը` 3 ամիս

Նպատակը`
Ծրագրի նպատակն է ապահովել ավելի լավ կրթական պայմաններ եւ խթանել նախադպրոցական տարիքի երեխաների առողջ զարգացումը Փանիկ համայնքում:

Խնդիրները`
– ռազմականացնել համայնքի մասնակցությունը ծրագրի մեջ
– վերանորոգել մանկապարտեզի տանիքը
– ապահովել պահպանումը

Նախապատմությունը
Փանիկ գյուղի մանկապարտեզը («Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը) գործում է Փանիկ համայնքի ենթակայության ներքո:
90 երեխա է հաճախում «Փանիկ» մանկապարտեզ: Մանկապարտեզի շենքը կառուցվել է 25 տարի առաջ: Համայնքային ներդրումների միջոցով նախորդ տարիներին իրականացվել են փոքր մասշտաբի վերանորոգումներ, սակայն շենքի հիմնական խնդիրների լուծման համար այդ վերանորոգումները բավարար չեն:
Շենքում չկա ջեռուցման համակարգ: Դասասենյակները, խոհանոցը, զուգարանը, փայտյա հատակի մի մասը եւ պատուհանները վերանորոգման կարիք ունեն:
Ներկայումս մանկապարտեզի շենքի հետ կապված ամենակարեւոր հարցը տանիքի վերանորոգման խիստ անհրաժեշտությունն է:
Փանիկում ձմեռային շրջանը տեւում է մոտ 5 ամիս, որի ընթացքում ջերմաստիճանը իջնում է մինչեւ – 25 աստիճան: Աշունն ու գարունը հիմնականում անձրեւային են, ուժեղ քամիներով: Անձրեւոտ եղանակներին ջրի արտահոսքը խանգարում է մանկապարտեզում բնականոն կրթական գործընթացին:
Շենքի վատ ֆիզիկական պայմանների պատճառով շատ երեխաներ չեն հաճախում մանկապարտեզ՝ զրկվելով նախադպրոցական կրթության իրավունքից: Այս տարիքի երեխաները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են գյուղատնտեսական գործերում ծնողներին օգնելով, ինչն իր հերթին ազդում է երեխաների զարգացման վրա:
Այսպիսով, մանկապարտեզի տանիքի վերանորոգումն առանցքային է ինչպես համայնքային շենքի պահպանման, այնպես էլ երեխաների ընդհանուր զարգացման համար:

Բյուջե`13.000 €

Գործընկեր` Ռենովաբիս

Ծրագրի ղեկավար՝ Արտաշես Մարգարյան