Ծրագրի տևողությունը՝ Հոկտեմբերի 1-2020- դեկտեմբեր 31-2020
Շահառուների թիվը՝ խոցելի 250 ընտանիք
Տարածք՝ Հայաստանի 4 մարզեր/կաթոլիկ 14 գյուղական համայնքեր
Ծրագրի նկարագրություն՝
Հայաստանում COVID-19- ի առաջին հաստատված դեպքերը հայտարարվեցին 2020 թ. մարտի սկզբին: 2020 թ. մարտի 16-ին Հայաստանը հայտարարեց արտակարգ դրություն՝ միջոցներ ձեռնարկելով COVID-19 բռնկման ժամանակ վարակի ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Գործողությունները ներառում էին դպրոցների և համալսարանների փակումը, արգելում՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, առևտուրը, հանրային միջոցառումները, որոնց ավելի քան 20 մարդ էր մասնակցում, երկրում տեղաշարժի սահմանափակումները, զննում և կարանտինային միջոցառումները և Հայաստան մուտքի սահմանափակում:
2020 թ. հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանում արդեն գրանցվել էր Կորոնավիրուսի նոր 29.285 դեպք, որից 11.711-ը բուժում ստացող ակտիվ դեպքեր էին, վերականգնվել է 16.907 մարդ, իսկ զոհվածների թիվը հասավ 503 մարդու:
Չնայած COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկում է միջոցառումներ, իրավիճակն աստիճանաբար կվատթարանա առաջիկա ամիսներին՝ որոշ հանգամանքեր հարշվի առնելով: Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները միանվագ օգնություն է, ինչը չի ապահովում կայունություն: Բացի այդ, COVID-19-ի հետևանքով գործազրկության մակարդակը կբարձրանա՝ հիմնականում ազդելով ցածր եկամուտ ունեցող ընտնաիքների վրա:
Համաճարակից առաջ ընտանիքները հիմնականում ապավինում էին ամենօրյա վաստակին ՝ իրենց ընտանիքները պահելու համար: Սոցիալապես շատ անապահով ընտանիքներ կկանգնեն ֆինանսական միջոցների սղության առջև`իրենց ընտանիքը պահելու և ընտանիքի անդամների հիմնական կարիքները հոգալու համար` պարենային ապրանքներ և հիգիենիկ պարագաներ, այդ թվում անձնական պաշտպանության կանխարգելիչ իրեր, ինչն, իր հերթին, կբարձրացնի վարակվելու հավանականությունը: Բացի այդ, հասարակության անապահով անդամների մի մասն պարզապես անտեղյակ է իրենց հասանելիք աջակցության մասին:
Ծրագիրը կենտրոնանալու է առավել խոցելի ընտանիքներ վրա, որոնք չեն օգտվել պետության աջակցությունից և դժվարությամբ են հաղթահարում COVID-19- ի բացասական ազդեցությունները:
Նպատակը՝
Մեղմացնել COVID-19 համաճարակի բացասական սոցիալ-տնտեսական ազդեցությունը Հայաստանում խոցելի ընտանիքների համար
Նպատակը 1. Աջակցել 250 խոցելի ընտանինքերին Հայաստանի 4 մարզերում, սիրիահայերին` օգնության փաթեթների տրամադրմամբ` ներառյալ պարենային ապրանքներ և հիգիենիկ պարագաներ:
Գործընկերներ՝ ՔՆԵՎԱ/Կանադա
Բյուջե՝ 35,000.00 ԱՄՆ դոլար