Մայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար: Բժիշկ Թոմ Քաթինան ծնվել է Նյու Յորքում եւ բժշկի դիպլոմը ստացել է Միացյալ Նահանգների Դյուկ համալսարանում:
1990թ.-ին բժիշկ Քաթինան միացավ Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդին, որը, ի դեպ, եղել է «ՀայկականԿարիտաս»-ի առատաձեռն աջակիցը: Մինչ Սուդան մեկնելը, բժիշկ Թոմը եղել է զինվորական բժիշկ, ինչպես նաեւ աշխատել է Քենիայում, այդ թվում Նայրոբիի ետնախորշերում: Նյու Յորք Թայմս-ը հրապարակել է Քատենայի համար նվիրաբերելու հարահանգները: Բժիշկ Թոմի կյանքն ու գործունեությունը պատկերված է Քեն Կարլսոնի «Նուբաի սիրտը» վավերագրական ֆիլմում:
Երբ բժիշկ Քաթինային հարցրեցին, թե որտեղից է նա ստանում իր էներգիան ու ոգեշնչումը, նա նշեց իր կաթողիկե հավատքը: Սուդանում նրան կոչում են «Հիսուս Քրիստոս» այն պատճառով, որ նա բուժում է հիվանդներին, օգնում հաշմանդամություն ունեցողներին քայլել, իսկ կույրերին տեսնել:
«Հայկական Կարիտաս»-ի ավելի քան 200 աշխատակիցներ ու կամավորներ նույնպես մշտապես եւ շարունակաբար ծառայել են աղքատներին և բնակչության խոցելի խմբերին ու երբեք չեն վախեցել դժվարություններից:
Խորհրդավոր են ուղիները Տիրոջ: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է իր առաքելությունը եւ որտեղ է նա առավել անհրաժեշտ: Այս այցը եւս մեկ միջոց էր ստանալու ավելի շատ ոգեշնչում եւ նվիրվածություն: