«Արեգակ»-ը պետք է լիներ իմ կյանքում

hasmik “Էմիլի Արեգակ”-ը պետք է լիներ իմ կյանքում

Ամեն անգամ դժվարանում եմ հիշել ու պատմել զվարճալի դեպքեր ու պատմություններ իմ կամավորության 4 տարիներից. դրանք շատ-շատ են: Իմ յուրաքանչյուր օրն «Արեգակ»-ում մի հետաքրքիր, 111amավարտուն պատմություն է՝ լի զվարճալի դրվագներով ու կյանքի դասերով:

Ինձ համար ավելի հեշտ կլինի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տվել ինձ կամավորությունը: Դրա համար մի քանի բառով պատմեմ՝ ինչպիսին էի մինչև «Արեգակ»-ի կամավոր դառնալը. ամաչկոտ էի, նույնիսկ բարևելիս կարմրում էի, չէի սիրում շփվել մարդկանց հետ, ինքնամփոփ էի: Կարող էի ժամերով նստել և ոչ մի բառ չարտասանել: Բայց «Արեգակ»-ն ինձ շատ փոխեց: Իմ ընկերների շնորհիվ ես հիմա ավելի ազատ եմ իմ մտքերն ու կարծիքն արտահայտելու մեջ (ընկերներ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ կենտրոնի սաներին): Նրանք ինձ սովորեցրեցին աշխարհն ավելի վառ գույներով տեսնել, 11amինձ շրջապատել հույսով ու հավատով, ինձ հարազատ մարդկանց՝ սիրով: Այո, «Արեգակ»-ն ինձ ստիպեց վերաձևակերպել սիրո իմ ընկալումները, մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Այժմ չեմ էլ պատկերացնում ինչպիսին կլիներ կյանքը, եթե… Եթե չկա: «Արեգակ»-ը պետք է լիներ իմ կյանքում:

 

 

 

 

Հասմիկ Թոփալյան

«Հայկական Կարիտաս»-ի Կամավորական Կորպուսի կամավոր