Ծրագրի տևողությունը՝ 24 ամիս, 01.08.2023-31.07.2025
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի
Շահառուներ`
Անմիջական շահառուներ՝
- բռնության ենթարկված կանայք և երիտասարդ աղջիկներ,
- հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ,
- հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ,
- անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ,
- միայնակ մայրեր,
- ամուսնալուծված կանայք,
- բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են
- փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք:
Անուղղակի շահառուներ՝
- ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ
Ծրագրի նպատակը՝
Աջակցել կայուն, ներառական և հավասար տնտեսական աճին՝ նպաստելով կանանց տնտեսական հզորացմանը:
Ծրագրի նկարագրությունը՝
Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվելու են 12 ամսյա հմտությունների և ձեռներեցության զարգացման դասընթացներ, որոնց շնորհիվ մասնակիցները կունենան անհրաժեշտ հմտություններ և փորձ՝ իրենց սեփական բիզնեսը ղեկավարելու համար:
Ծրագիրը կնպաստի աղքատության խնդրի լուծմանը՝ կանանց տնտեսական հզորացման միջոցով, որը կսկսվի բազմակողմանի ուսուցումից՝ ընդգրկելով հմտությունների ուսուցումն ու գիտելիքների փոխանցումը հագուստի, ձեռներեցության, տնային տնտեսության ոլորտներում: Ծրագրին կմասնակցեն 40 կանայք՝ բաժանված 4 խմբերի, ովքեր կհամապատասխանեն ծրագրի պահանջներին:
Ծրագրի նպատակները:
- 40 շահառու կանանց (ընտանիքների) կարողությունների (հմտությունների և ռեսուրսների) հզորացում՝ տնտեսական գործունեության հաջող իրականացման համար:
- 40 շահառու կանանց ինքնավստահության բարձրացում:
- Ծրագրի ֆինանսական կայունության բարձրացում:
Ծրագրի գործընկեր՝ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռենովաբիսի կողմից
Բյուջե՝ 76 500 Եվրո (ՀԿ-ի կողմից ներդրում՝ 2 000 Եվրո)
Ծրագրի ղեկավար՝ Գայանե Նորիկյան