ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան բազմաբնակավայր համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։
Ծրագրի շրջանակներում Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսվում է ձևավորել «Համայնքային առաջնորդների թիմ»-եր (ՀԱԹ/LLT):
CapSLoc ծրագիրը հրավիրում է համայնքին նվիրված և խելամիտ առաջնորդներին դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի» անդամ:
ՀԱԹ-ի անդամ կարող են դառնալ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները, ովքեր՝
- Առնվազն 15 տարեկան են,
- Հետաքրքրված են համայնքային կյանքի դրական փոփոխությամբ,
- Մասնավոր հատվածի ներկայացուցիչներ (բիզնես) են,
- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են,
- Տեղական իշխանության ներկայացուցիչներ են:
«Համայնքային առաջնորդների թիմի» անդամները CapSLoc ծրագրի շրջանակներում առաջիկա երեք տարիներին հնարավորություն կունենան՝
- Մասնակցել կրթական դասընթացների,
- Իրականացնել համայնքային նախաձեռնություններ՝ ստանալով ֆինանսական աջակցություն,
- Մասնակցել փորձի փոխանակման այցերի,
- Ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացներում և այլն։
Ընտրության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://t.ly/2SEx
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության համար հիմք է հանդիսանալու նաև հետևյալ չափանիշը․ համայնքի/բնակավայրի զարգացման վերաբերյալ հայտատուի ներկայացրած պատկերացումները/կոնցեպտը/տեսլականը ( կես էջի սահմաններում)։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։
Գրանցվել կարող եք մինչև ապրիլի 30-ը։
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։