Մարգարիտը 2014թվ.-ից հանդիսանում է Գյումրու «Տարեցների ցերեկային սոցիալական կենտրոն»-ի կամավոր: Ժամանցային խաղերի կազմակերպում, տարաբնույթ միջոցառումներ և հետաքրքիր հանդիպումներ՝ սրանք այն գործողություններն են, որոնք հաճույքով իրականացնում է մեր կամավորը։
Մարգարիտը նաև կենտրոնի շահառուների համար կազմակերպում է քաղաքային զբոսանք՝ այցելություններ մշակութային վայրեր, շրջայց քաղաքի տեսարժան վայրերով: Մարգարիտի համար ամենաբարձր գնահատականը կենտրոնի տատիկների ու պապիկների շնորհակալական խոսքն ու ժպիտն է։
«Կամավորությունը ինձ համար անշահախնդիր գործունեություն է, որը թույլ է տալիս օգնել անօգնական կամ դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց: Կամավորությունը թույլ է տալիս նաև աշխատանքային մեծ փորձ ձեռք բերել, ծանոթանալ նոր մարդկանց հետ և ձեռք բերել նոր ընկերներ»-ասում է Մարգարիտը: