Սույն թվականի Ապրիլ ամսվա կամավոր է ճանաչվել Արփինե Ավդալյանը։
«Իմ օրը սկսվում և վերջանում է Արեգակում, չեմ պատկերացնում իմ առօրյան այստեղից դուրս»:
Արփինեն հանդիսանում է Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր՝ կենտրոնի հիմնադրումից ի վեր։ Սկսած 2008թ․ից նա ակտիվորեն մասնակցում է կենտրոնում իրականցվող աշխատանքներին։
«Կամավորական աշխատանք կատարելիս կարևոր է անշահախնդիր աշխատելու ունակությունը»,- ասում է Արփինեն։
Երկարատև կամավորական փորձը Արփինեի հավաստմամբ լի է եղել բազմաթիվ ձեռքբերումներով,- «Այստեղ ես սովորել եմ լինել անկեղծ իմ և շրջապատի նկատմամբ: Կամավորական տարիներն ինձ տվել են սրտացավություն դիմացինի հանդեպ, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ուժ, երեխաներին անսահմանորեն սիրելու ու նվիրվելու ունակություն»։