Տիկին Քրիստինեն 2019թ-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Արտաշատի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի կամավոր:
Որպես կամավոր մշտապես աջակցում է կենտրոնի սոցիալական, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը: Կազմակերպում է գրական-երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ: Կենտրոնում էթիկայի խմբակի խմբավար է:
Իրականացնելով հիշատակի օրերի, ավանդույթների, պետական և հոգևոր տոների նվիրված միջոցառումները՝ նպաստում է երեխաների ընդհանուր զարգացվածությանը և տեղեկացվածության բարձրացմանը, ծանոթացնում է ավանդույթներին և սովորույթներին՝ սերմանելով հայրենասիրություն և բարոյական արժեքներ:
«Կամավորությունը հոգեհարազատ գործունեություն է, աշխատելով ժամանակը օգտագործել ավելի արդյունավետ և ավելի շատ գիտելիքներ տալ, քան պահանջվում է: Օգնել երեխաներին և դրանովիսկ օգնել ինձ կարգախոսով:
Կամավորությամբ զբաղվելու շարժառիթը՝ կյանքի ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները հաղորդել երեխաներին»-ասում է տիկին Քրիստինեն: