Փետրվար ամսվա կամավոր է ճանաչվել Մերի Հովեյանը:
Մերին 2017թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Գավառի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի կամավոր:
Մերին մշտապես աջակցում է կենտրոնի սոցիալական, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը, իրականացնում է տարաբնույթ խմբային աշխատանքներ երեխաների համար, հանդես է գալիս ստեղծարար նախաձեռնություններով: Կենտրոնում վարում է բանավեճի ակումբը, երեխաների համար կազմակերպում է ինտելեկտուալ խաղային մրցույթներ:
«Կամավորությունը ուժ է՝ դառնալու ավելի լավը։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերելու փորձ հմտություններ, գիտելիքներ, ծանոթանալու ամենատարբեր մարդկանց հետ, լսելու և լսվելու և արտահայտելու գաղափարներ։ Կամավորական աշխատանք կատարելով՝ մեզանից յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումն է ունենում ավելի մեծի, բայց ոչ պակաս նշանակալիի իրականացման գործում», – ասում է Մերին: