Տևողություն՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)
Աշխատաժամանակը՝ օրական 4 ժամ
Վայրը՝ ք․ Վանաձոր
Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 19, 2025թ․
Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրի սոցիալական աշխատողի պարտականությունները Լոռու մարզի Վանաձոր համայնքում:
Աշխատանքային պարտականություններ․
- Ծառայությունների մատուցման ժամատախտակով սահմանված տնայցերի իրականացում։ Լրացուցիչ տնայցերի իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
- Շահառուների կարիքների գնահատում։
- Անհատական սոցիալական ծրագրերի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուների կարիքների՝ ներառելով սոցիալական ծառայությունների հասանելիության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ,
- Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը և հաղթահարմանը,
- Շահառուներին ուղղորդում ըստ գնահատված կարիքի համապատասխան սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահության և զբաղվածության ծառայությունների,
- Շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
- Շահառուների առաջարկությունների հավաքագրում և ծրագրի համակարգողին և ղեկավարին ներկայացում՝ հետագայում փոփոխություններ կատարելու նպատակով
- Համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, համատեղ տնայցերի իրականացում ծրագրի ղեկավարի, համակարգողի, բուժքույրերի և սոցիալական խնամողների հետ՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար
- Դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորման կազմում և շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության պահպանում,
- Մասնակցություն ծրագրային թիմի շաբաթական, ամսական, կիսամյակային ժողովներին, հանդիպում-քննարկումներին, սուպերվիզիաներին, դասընթացներին և պլանավորման գործողություններին,
- Համագործակցություն այլ շահակիր կառույցների հետ․ Միասնական սոցիալական ծառայություններ, քաղաքապետարան, մարզպետարան, առողջապահական կառույցներ և այլն:
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի համակարգողին։
Պահանջվող որակավորում եւ հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների մասնակցության և ավարտման համապատասխան վկայականի առկայություն, միաժամանակ սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ
- Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office ծրագրի գերազանց իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով hr@caritas.am և h.gasparyan@caritas.am էլ. հասցեին մինչև 2024թ․ հունվարի 19-ը՝ վերնագրում նշելով՝ «Տնային խնամք ծրագրի սոցիալական աշխատող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: