Երևանի Հայ Կաթողիկէ կենտրոնում ապաստանած 47 սիրիահայ փախստականները փետրվար ամսին հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանին:
Հայաստանում այսօր հաշվվում է մոտ 7000 սիրիահայ փախստական, ովքեր հայրենիքում դեմ են առնում բազմաբնույթ խնդիրների: Նախարարը քաջատեղյակ լինելով ստեղծված իրավիճակին, հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում սիրիահայերի համար իրականացվող բոլոր ծրագրերին
Երևանի Հայ Կաթողիկէ կենտրոնում ապաստանած 47 սիրիահայ փախստականները փետրվար ամսին հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանին:
Հայաստանում այսօր հաշվվում է մոտ 7000 սիրիահայ փախստական, ովքեր հայրենիքում դեմ են առնում բազմաբնույթ խնդիրների: Նախարարը քաջատեղյակ լինելով ստեղծված իրավիճակին, հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում սիրիահայերի համար իրականացվող բոլոր ծրագրերին:
Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ կենտրոնում իրենց կենսապայմաններին, հարմարություններին, ինչպես նաև զրուցեց սիրիացի հայրենակիցների հետ, տեղեկացավ իրենց հուզող խնդիրներին և հետագա ծրագրերին: Տիկին Հակոբյանը նաև խոստացավ լուծել սիրիահայերին անհանգստացնող խնդիրների մի մասը: Այդպես, այցելությունից անմիջապես հետո, նախարարի օնությամբ լուծվեց երեխաների կրթության հարցը` ներառյալ դրա հետ կապված տրանսպորտային և այլ հարցեր:
Արդյունքում սիրիահայ թվով 19 երեխաներից ութը հաճախում են Նար-Դոսի Կիլիկյան վարժարանի միջնակարգ դպրոց` ստանալով կրթությունը արաբերեն: Կրթական դժվարությունների են հանդիպում այն երեխաները, ովքեր պետք է հաճախեն ավագ դպրոց և լեզվի չիմացության պատճառով ժամանակավոր զրկված են կրթությունը շարունակելու հնարավորությունից:
Կենտրոնում ապաստանած սիրիահայերից մեկն է Սալբին, ով իր իննամյա որդու հետ հազարավոր այլ սիրիահայերի պես լքելէ իր տունն ու եկել Հայաստան: Ինչպես պատմում է Սալբին, Սիրիայից մեկնելու որոշումը շատ դժվար էր ընդունել, քանի որ Հայաստանում չուներ ոչ մի ծանոթ կամ բարեկամ: Որքան էր իր ուրախությունը, երբ անսպասելի «…բացվեց այս դուռը…»
Այժմ Սալբին ունի փոքր աշխատանք, իսկ որդին հաճախում է հատուկ դպրոց: Իսկ այն հարցին, թե ինչպիսին է տեղի հայերի վերաբերմունքը Սալբին ասաց. «Շատ շփվող են ու շատ սիրալիր»:
Սիրիահայ ընտանիքները բնակվում են կենտրոնում սկսած 2012թ. դեկտեմբեր ամսից, երբ մեկնարկվեց Հայկական Կարիտասի «Աջակցություն սիրիահայ ընտանիքներին» ծրագիրը`Կարիտաս Գերմանիայի ֆինանսովորմամբ: Ծրագրի կյանքի կոչման հարցում մեծ նպաստ ունեցավ Հայ Կաթողիկե Եկեղեցին` տրամադրելով սիրիահայ ընտանիքներին անվճար կացարաններ: Այսօր ծրագիրը կարողացել է ծառայել նախատեսած 37-ի փոխարեն 57 սիրիահայերի:
Ծրագրի նպատակն է նպաստել սիրիահայ փախստականների ինտեգրմանը Հայաստանում` նրանց առաջնային սոցիալ-տնտեսական, իրավաբանական և հոգեբանական կարիքների բավարարման միձոցով: Ծրագիրը շրջանակներում սիրիահայ ընտանիքներին տրամադրվում է ժամանակավոր կացարան, սնունդ, հագուստ, դեղորայք, իրավաբանական խորհրդատվություն և հոգեբանական աջակցություն: Հաշվի առնելով դիմորդների աճող թիվը, Հայկական Կարիտասը ծրագրում է ընդլայնել այն: