2017 թվականի օգոստոսի 31-ին ընդունվեց ՀՀ Ազգային միգրացիոն ռազմավարությունը (2017-2021), որին հաջորդեց Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021): Ռազմավարությունը շարունակում է նախորդում ամրագրված ուղղությունները` միեւնույն ժամանակ հավելելով նոր եւ արդիական ուղղություններ: Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021) բաղկացած է 9 կետերից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթակետերի…
2017 թվականի օգոստոսի 31-ին ընդունվեց ՀՀ Ազգային միգրացիոն ռազմավարությունը (2017-2021), որին հաջորդեց Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021): Ռազմավարությունը շարունակում է նախորդում ամրագրված ուղղությունները` միեւնույն ժամանակ հավելելով նոր եւ արդիական ուղղություններ: Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021) բաղկացած է 9 կետերից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթակետերի: Առաջին կետը վերաբերում է կանոնավոր միգրացիային: Այս կետի նպատակն է բարելավել կանոնավոր միգրացիայի գործընթացները` ներառելով վիզաների բարելավումը, ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքային պայմանների բարելավումը, կրթության ոլորտի միջազգայնացման աջակցությունը եւ այլն: Ռազմավարական նոր ուղղություն է միգրացիան եւ զարգացումը, որը իր մեջ ներառում է արտերկրում բնակվող բարձր որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիների մտավոր ներուժի գնահատումը եւ ի նպաստ ՀՀ ծառայեցումը: Ուշագրավ ուղղություն է միգրացիայի կառավարման համակարգի հետագա զարգացման կետը, որի խնդիրն է միգրացիայի ոլորտում տվյալների հավաքագրման եւ վիճակագրության միասնական մեթոդաբանության սահմանումը: