1396450 10202477933536110 945333620 nՀոկտեմբերի 29-ին, Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 23 հասցեում  կայացավ «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնի հիմնաքարի օրհնության արարողությունը:

1396450 10202477933536110 945333620 nՀոկտեմբերի 29-ին, Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 23 հասցեում  կայացավ «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնի հիմնաքարի օրհնության արարողությունը:

     Կառուցվելիք կենտրոնի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը` հնարավորություն ընձեռնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին ձեռք բերելու առօրյայում անհրաժեշտ տարրական գիտելիքներ: Ինչպես նշում է «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը, ներկայում գործող կենտրոնը հաշմանդամություն ունեցող շատ երեխաների համար դարձել էր երազանք, չնայած այն ծառայում է խիստ սահմանափակ թվով երեխաների: Իսկ ահա նոր կենտրոնը ծառայելու է 5 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող մոտ 200 անձանց՝ իրականացնելով զարգացողական ծառայություններ եւ կազմակերպելով արհեստագործական դասընթացներ: Իր տեսակով և գործառույթով կառույցը լինելու է եզակի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: Այն համալրված է լինելու այլընտրանքային ջեռուցման և էլեկտրասնուցման համակարգով: «Էմիլի Արեգակ» կենտրոնին հարող տարածքում հիմնվելու է նաև այգի և խաղահրապարակ, որի մուտքն ազատ է լինելու համայնքի համար և սա նույնպես ինքնանպատակ չէ, քանի որ հնարավորություն կտա զարգացնել սերտ համագործակցություն կենտրոնի և համայնքի միջև: Տեղեկատվական և աջակցման կենտրոնը տրամադրելու է տեղեկատվություն, խորհրդատվություն և ուսուցում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին:992224 10202477927695964 488538700 n

Հիմնաքարի օրհնության արարողությունը իրականացրեց Հայաստանի, Վրաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասրակական կազմակերպության նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը քույր եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արարողությանը մասնակցում էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և օտարերկրյա պատվավոր ներկայացուցիչներ` Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոտի Սթրեյթը, Հայաստանում Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը և այլոք:

1458862 10202477928695989 1163990839 n«Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառուների, «Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցների ու կամավորների խանդավառությունը հիմնարկեքի արարողությունը վերածել էր իսկական տոնի: Կենտրոնի շահառուների և կամավորների օգնությամբ բեմադրվել էր ներկայացում, որը եզրափակվեց ուրախ խմբերգով: Միջոցառման ավարտին օդ բարձրացվեցին փուչիկներ, որոնց փակցված էին մասնակիցների և կենտրոնի շահառուների բարեմաղթանքները:

Ծրագիրն իրականացվում է Կարիտաս Ավստրիայի թեմի անհատ դոնորների միջոցներով. մոտ 2 մլն եվրո ներդրվելու է միայն շենքի կառուցման համար, իսկ աշխատանքները նախատեսվում են ավատին հասցնել մինչև 2014 թվականի Հունիս ամիսը: