«Արեգակ» փուռ և սրճարանի մարքեթինգի և բրենդինգի մասնագետի համար
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոմիության, Ավստրիայի Զարգացման Գործակալության, Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 20.09.2019
1. Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:
2. Ծրագիրը հիմնել է «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը Գյումրիում, որը կգործի որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռը և սրճարանը կարևոր գործոն կլինեն Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ կապացուցի, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկը կլինի Գյումրիում փուռ և սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:
3. Ծրագրի նպատակն է՝
- Նպաստել Էմիլի Արեգակ կենտրոնի ֆինանսական կայունությանը և ռեսուրսների բազմազանությանը;
- Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:
4. Էմիլի Արեգակ կենտրոնի տնօրենի, Կարիտաս Ավստրիայի (Ֆելդկիրխի թեմ) ծրագրի պատասխանատուի և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ծրագրի պատասխանատուի ուղեկցությամբ և ղեկավարությամբ` մարքեթինգի և բրենդինգի մասնագետը կիրականացնի հետևյալ առաջադրանքերը.
- Զարգացնել ընկերության մարքեթինգային ռազմավարությունը՝ համաձայն վերջինիս նպատակների,
- աջակցել ընկերության մարքեթինգային բոլոր գործընթացներին,
- համակարգել վաճառքի հետ կապված մարքեթինգային արշավները,
- պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ,
- տրամադրել խորհրդատվություն բրենդի կառավարման և ընկերության իմիջի վերաբերյալ,
- պատրաստել առցանց և տպագրված մարքեթինգային արշավներ,
- իրականացնել մոնիթորինգ և ներկայացնել հաշվետվություն՝ մարքեթինգային հաղորդակցության արդյունավետության վերաբերյալ,
- սերտ համագործակցել դիզայներական և տպագրական գործակալությունների հետ,
- աջակցել նոր արտադրանքի ստեղծմանը,
- պահպանել արդյունավետ ներքին հաղորդակցությունը՝ համոզված լինելու համար, որ ընկերության համապատասխան ստորաբաժանումները տեղեկացված են մարքեթինգային նպատակներից,
- վերլուծել հարաբերությունները պոտենցիալ ռազմավարական գորընկերների հետ՝ ընկերության մարքեթինգային նպատակների իրականացման համար:
1. Պահանջներ՝
- փորձառություն՝ որպես մարքեթինգի մասնագետ,
- գիտելիքներ առցանց մարքեթինգի և նոր մեդիայի վերաբերյալ,
- կազմակերպչական և առաջնորդության գերազանց հմտություններ,
- հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ,
- իրազեկվածություն ՀՀ-ում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ,
- MS Office, տվյալների և տեղեկատվական համակարգերի գերազանց իմացություն,
- հայերենի և անգլերենի գերազանց բանավոր և գրավոր հմտություններ (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- վստահ և դինամիկ անհատականություն,
- ուժեղ ստեղծագործական հայացքներ:
2. Տևողություն
Առաջադրանքները պետք է կատարվեն սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը:
3. Դիմելու գործընթացը
Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@caritas.am էլեկտրոնային հասցեին և Տիգրանուհի Հակոբյանին t.akopyan@caritas.am՝ նշելով իրականացվող աշխատանքի վարձատրության չափը:
Դիմումները պետք է ներկայացվեն մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը:
Հայկական Կարիտասի և Էմիլի Արեգակ կենտրոնի մասին առավել տեղեկատվության համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝
http://www.caritas.am/
http://www.emiliaregak.am/
Այն դիմումները, որոնցում բացակայում է վերևում նշված տեղեկատվությունից որևէ մեկը, չեն դիտարկվի: Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: